Տեսանյութ Նրանց կարծիքով Ներքին 1 տարի առաջ - 09:30 25-06-2025

Գրողը տանի Փաշինյանին. ուր ուզում ա թող գնա. հարցում՝ Ալավերդիում

Հունիսի 20--ին Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնեց Թուրքիա: Երևանն ու Անկարան պաշտոնական հաղորդագրություններում շեշտում են հարաբերությունների կարգավորումը առանց նախապայմանների, սակայն Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը միաժամանակ նաև նախապայմաններ է հնչեցնում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքումը:

Oragir.News-ը շրջել է Ալավերդու փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ճի՞շտ եք համարում, որ Փաշինյանը գնաց Թուրքիա»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը բացասական պատասխան տվեց։

«Չէ, չեմ ուզում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է մեկնի Թուրքիա:

«Երբ թուրքի ոտքը մտնի Հայաստան,մենք՝ քարտեզից կվերանանք»,- ասաց քաղաքացիներից մեկը:

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Փաշինյանը պետք է փորձի խաղաղություն հաստատել հարեւան պետությունների հետ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի