Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:05 24-06-2025

Առաջին դասարանցիների հայտագրումը մեկնարկել է

ԿԳՄՍՆ-ից հաղորդագրություն են տարածել․

«Այսօրվանից մեկնարկել է ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը՝ hayt.emis.am կայքի միջոցով։ Առաջին դասարանցիների հայտագրման գործընթացն այս փուլում իրականացվում է ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների առաջին դասարան հաճախող բոլոր երեխաների համար։

Նշենք, որ այս տարի առաջին դասարան են հաճախելու 2019 թվականին ծնված երեխաները։ Հունիսի 24-ին` ժամը 15։30-ի դրությամբ, արդեն հայտագրվել է ավելի քան 8900 երեխա։ Նախորդ փուլը ներառյալ, որի ընթացքում հայտագրվել էին նույն դպրոց հաճախող երեխաների քույր-եղբայրները և տվյալ հաստատությունում աշխատողների երեխաները, առաջին դասարան հաճախելու համար արդեն հայտագրվել է շուրջ 18900 երեխա։

Հուլիսի 1-ից կմեկնարկի հայտագրման երրորդ փուլը, որը կիրականացվի haytru.emis.am համակարգի միջոցով՝ ծնողների ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ հաճախող երեխաների համար։ Այս փուլը վերաբերում է այն դեպքերին, երբ ծնողներից մեկը օտարերկրյա քաղաքացի է կամ երկքաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ (նրա օրինական ներկայացուցիչը) կամ ծնողներից մեկն ազգային փոքրամասնություն ներկայացնող ՀՀ քաղաքացի է: Հայտագրման համակարգը բաց կլինի և կգործի մինչև 2025-26 ուսումնական տարվա ավարտը։

Հիշեցնենք, որ 2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ տվյալ ուսումնական տարում առաջին դասարան պետք է հաճախեն այն երեխաները, որոնց 6 տարին լրանում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող այն երեխաները, որոնց 7 և 8 տարին լրանում է մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ, պետք է ընդգրկվեն իրենց տարիքային խմբին համապատասխան դասարանում: Միաժամանակ ուժի մեջ է մտել ՀՀ ԿԳՄՍ նախարարի 1640-Ն հրամանով սահմանված՝ դպրոցների ընդունելության կարգի փոփոխությունը՝ https://tinyurl.com/3zubkjvv:

Ըստ փոփոխված կարգի՝ բոլոր այն երեխաները, որոնք գործող կարգի համաձայն՝ չէին կարող ուսումնառությունը սկսել 1-ին դասարանից, այլ պետք է սովորեին իրենց տարիքային խմբում, ծնողի դիմումի համաձայն՝ կարող են ներկայացվել կրթության առանձնահատուկ պայմանների գնահատման: Եթե երեխայի մոտ արձանագրվի մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք, ապա երեխան կարող է ընդգրկվել իր տարիքային խմբից մեկ դասարան ցածր, այն է՝ 7 տարեկանը կարող է ընդգրկվել 1-ին դասարանում, 8 տարեկանը՝ 2-րդ դասարանում: Այս դեպքում երեխայի՝ հաստատություն ընդգրկվելն իրականացվում է ոչ թե էլեկտրոնային հայտագրմամբ, այլ հաստատության տնօրենին ծնողի ներկայացրած դիմումի հիման վրա, որի համաձայն՝ երեխան ընդունվում է երկրորդ դասարան, այնուհետև կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման արդյունքներից ելնելով՝ կարող է տեղափոխվել 1-ին դասարան:

Նոր կարգի համաձայն՝ հստակեցվել են նաև ուսումնական հաստատություններ սովորողների ընդունելության, ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխության ժամկետները և դեպքերը: ՀՀ տարածքում տվյալ ուսումնական տարվա ընթացքում դպրոցից դպրոց տեղափոխությունը, ինչպես նաև ուսումնական հաստատություն սովորողների ընդունելությունը կարող է իրականացվել մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը՝ բացառությամբ սովորողի բնակավայրի փոփոխության կամ արտերկրից տեղափոխության դեպքերի։ Հայտագրման գործընթացում առաջնահերթություններից օգտվող՝ սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաներին վերաբերող կարգավորումները համապատասխանեցվել են գործող ձևակերպումներին։ Հստակեցվել են նաև առաջնահերթություն ունեցող շահառուների կողմից տրամադրվող փաստաթղթերի ներկայացման, դրանց հավաստիությունը ստուգելուն և ժամկետներին վերաբերող ընթացակարգերը»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր