Ներքին Միտք 1 տարի առաջ - 17:10 22-06-2025

Փաշինյանը հայ ժողովրդի հանդեպ գայլի վարքագիծ է ցուցաբերում, իսկ Հայաստանի թշնամիների հանդեպ՝ գառնուկի. Մուրադ Փափազյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը դատապարտել է Սամվել կարապետյանի ապօրինի ձերբակալությունը

«Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը վախի սփռման քաղաքականություն է իրականացնում սեփական ժողովրդի նկատմամբ։ Հայ առաքելական եկեղեցու եւ նրա հոգեւոր առաջնորդի դեմ ուղղված սպառնալիքները, ընդդիմադիրների ձերբակալությունները, բարեգործ Սամվել Կարապետյանի կալանավորումը, միաժամանակ և սկանդալային են, և անպատասխանատու սադրանք։

Սամվել Կարապետյանին երկու ամսով կալանավորելով՝ Փաշինյանի ռեժիմը փորձում է վախեցնել ժողովրդի։ Իրականությունն այն է, որ Փաշինյանը հայ ժողովրդի հանդեպ գայլի վարքագիծ է ցուցաբերում, իսկ Հայաստանի թշնամիների հանդեպ՝ գառնուկի։ Փաշինյանի միջոցով Ալիևը և Էրդողանը ցանկանում են ծնկի բերել հայ ժողովրդին։ Սամվել Կարապետյանի կամայական կալանավորումը՝ ժողովրդավարության հիմնային սկզբունքների անընդունելի խախտում է։ Չդատապարտել սա՝ նշանակում է ողջունել նորանոր ապօրինի ձերբակալությունները։ Այդ իսկ պատճառով ես դատապարտում եմ պետության պաշտպանության քողի տակ իրականացվող այս ապօրինի հետապնդումը։

Ակնհայտ է, որ ցածր վարկանիշը և վստահության կորուստը մղում են Նիկոլ Փաշինյանին փորձելու չեզոքացնել բոլոր նրանց, ովքեր դեմ են Հայաստանի թուլացմանն ուղղված նրա քաղաքականությանը։ Գիտեմ, որ այս հայտարարությամբ վտանգում եմ կրկին մուտքի արգելք ստանալ Հայաստան։ Բայց եթե մենք սիրում ենք Հայաստանը, պետք է ցուցաբերենք խիզախություն և արձագանքենք երկրում տիրող բռնաճնշումներին»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում