Ներքին 1 տարի առաջ - 13:51 21-06-2025

Ուզում ենք տարածաշրջանում կայունություն և տևական խաղաղություն հաստատել. Փաշինյան

Թուրքիայի և Ադրբեջանի միջև սերտ գործակցությունը և խորը հարաբերությունները գաղտնիք չեն և նորություն չեն, և մենք գիտենք այդ հարաբերությունների մասին, գիտենք դրանց սերտ լինելու մասին, բայց տվյալ դեպքում մեր օրակարգը հետևյալն է. մենք ուզում ենք ոչ թե տարածաշրջանում բաժանարար գծեր խորացնել, այլ ընդհակառակը՝ ուզում ենք տարածաշրջանում կայունություն և տևական խաղաղություն հաստատել: Այս մասին Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այս համատեքստում ինքը շատ կարևորում է Թուրքիայի հետ երկխոսությունը:

«Հենց թեկուզ մի բան. ես կարևոր եմ համարում, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի և խաղաղության օրակարգի հետագա ընթացքի վերաբերյալ մեր մոտեցումները Թուրքիայի նախագահի հետ անձամբ կիսելու հնարավորություն ունենամ»,- ասել է վարչապետը՝ կարևորելով հարցերը լսելու և դրանց արձագանքելու հնարավորություն ունենալը:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է՝ մեր օրակարգը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների օրակարգն է, բայց ակնհայտ է, որ այդ հարաբերությունների որակը չի կարող ընդհանրապես ազդեցություն չունենալ տարածաշրջանում իրադրության վրա:

«Հույս ունեմ և համոզված եմ՝ այցը և երկխոսությունը կունենա դրական ազդեցություն մեր տարածաշրջանում երկխոսության, կայունության, համագործակցության մթնոլորտի հաստատման վրա»,- ասել է վարչապետը, հավելել․ «․․․մենք, այո, կարող ենք նոր հարաբերություններ կառուցել Հայաստանի և Թուրքիայի միջև»։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
17:54 Մենչը լուսանկար է հրապարակել Գոռ Հակոբյանի և նրա որդու հետ
19:09 Արսեն Հարությունյանը Փաշինյանին է ներկայացրել իր նվաճած չեմպիոնական գոտին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
18:07 Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց