Ներքին 1 տարի առաջ - 21:53 20-06-2025

Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների

Բուժաշխատողի օրվան ընդառաջ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:

Երկրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանն իր երախտագիտությունն է հայտնում մայրաքաղաքի բուժաշխատողներին: Քաղաքապետը բարձր է գնահատել բժիշկների դերը՝ նշելով, որ նրանց բարդ ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ փրկվում են մարդկային կյանքեր:

Իր ուղերձում քաղաքապետը, շնորհավորելով տոնի առիթով, մասնավորապես նշել է. «Սա արդեն երկրորդ տարին է, որ Երևանի քաղաքապետարանը պարգևատրում է մեր քաղաքի բժիշկներին, և ուրախ եմ, որ այս նախաձեռնությունը դառնում է լավ ավանդույթ։ Ավանդույթ, որը ծնվել է սրտանց, և որը բոլորիս համար դարձել է հարգանքի ու երախտագիտության օր։

Բժշկի գործը սովորական աշխատանք չէ։ Դուք ամեն օր կանգնած եք մարդկանց կողքին՝ դժվար ու պատասխանատու պահին։ Ձեր աշխատանքով դուք առողջություն եք վերադարձնում ու հաճախ՝ ուղղակի փրկում կյանքեր։

Այս պարգևներն, իհարկե, չեն կարող ամբողջությամբ փոխանցել մեր գնահատանքի չափը։ Բայց դրանք հիշեցում են, որ ձեր աշխատանքը գնահատվում է, ձեր նվիրվածությունը՝ արժևորվում»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում