Ուղիղ եթեր
Ավելին 1 տարի առաջ - 12:15 18-06-2025

Թեհրանում` ահաբեկչական գործողություններ, հարձակումներ և մեծ խցանումներ

Արաբական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դիվերսանտները պայթեցրել են Թեհրանի խողովակաշարերից մեկը, ինչի հետևանքով քաղաքի որոշ փողոցներում ջրհեղեղներ են։ Միաժամանակ անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Իրանի արդարադատության նախարարության շենքի վրա։

Reuters-ի տվյալներով՝ վերջին օրերի ընթացքում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 14 միջուկային գիտնական, որոնցից մի քանիսը զոհվել են մեքենաների պայթեցման պատճառով։

Տեղացի բնակիչները զանգվածաբար լքում են Թեհրանը. մայրաքաղաքից դուրս գալու ճանապարհներին հսկայական խցանումներ են գոյացել։

Իր հերթին Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում կոչ է արել Իրանին և Իսրայելին կնքել խաղաղության համաձայնագիր՝ «կրկին մեծացնելու Մերձավոր Արևելքը»։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
19:53 Հրազդանի կիրճով հոսող՝ երբեմնի մաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
20:00 Դեղերի շուկան` բախտի քմահաճույքին. դեղերի կրկնակի թանկացման պատճառները