Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:08 18-06-2025

Կտրիճ Ներսիսյանը եւ Սամվել Խաչատրյանը եկեղեցու մասունքներին իրենց պիղծ ձեռքերով դիպչելու իրավունք չունեն․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը եկեղեցու մասին նոր գրառում է արել։

«Յուրաքանչյուր կուսակրոն հոգեւորական կուսակրոնությունը ստանձնում է խորանի առաջ ծնկաչոք ստանձնած հետեւյալ ուխտով (տե՛ս կցված տեսանյութը, որը համացանցից պատահականորեն վերցված օրինակ է)։ Արարողության վերջում Ուխտագրի տեքստը ստորագրվում է։

(Մեջբերում)․ «Ես տեր Անուն աբեղա Ազգանունս, օրհնությամբն Աստծո եւ կամոքն ազգիս, հաստատ համոզմամբ հանձն եմ առնում ընդունելու կուսակրոն քահանայության կարգը։ Փրկչի իջման սուրբ սեղանի առաջ խոստանում եւ ուխտում եմ․

Առաջին – Սրբությամբ պահել կուսակրոն քահանայության ուխտս։ Հավատով ու նվիրում ծառայել Հայաստայայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ հայ ժողովրդին։

Երկրորդ – Անաղարտորեն պահել ուղղափառ հայրերից մեզ ավանդած դավանությունը, պահել եւ ուսուցանել այն մեր եկեղեցու ավանդական հավատքի համաձայն։

Երրորդ – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան մնալ մինչեւ իմ կյանքի վախճանը, սրբությամբ պահել ժուժկալության, կամավոր աղքատասիրության, կրոնավորական ողջախոհության եւ հնազանդության հայրապետահաստատ կանոնները, ուրանալ իմ անձը եւ մնալ սուրբ հայրերի հաստատած կանոնների մեջ։

Չորրորդ – Ապրել առաքինի կյանքով ու պարկեշտ վարքով, անձաձրույթ կատարել եկեղեցական պաշտամունքները, ամենայն հնազանդությամբ գործադրել միաբանական ուխտի կանոնները տեւապես հետամուտ լինել իմ հոգեւոր կյանքի զարգացմանն ու նվիրվել գիտական, գրական եւ կրթական աշխատանքին, որքան ներեն իմ կարողությունները։

Հինգերորդ – Լինել հնազանդ Ամենայն Հայոց Հայրապետի հրամաններին, ինձ վստահված պաշտոնները եւ աշխատանքները կատարել սիրով եւ եռանդով։

Որպես երաշխավորություն իմ այս խոստումների, ստորագրում եմ սույն ուխտագիրը» (մեջբերման ավարտ)։

Կուսակրոնության քահանայության ուխտի խախտումը կուսակրոն հոգեւորականին կարգալույծ անելու անառարկելի հրամայական է։

Հանգամանքը, երբ շատերը գիտեն ուխի խախտման մասին, բայց լռում են, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմքերը խարխլելու ուղիղ գործելակերպ է։

Անկեղծ պիտի ասեմ, երկար ժամանակ լուրերին, բամբասանքներին չեմ հավատացել, բայց հիմա երբ փաստացի եւ ապացուցելի գիտեմ, այդ մասին լռելը կլինի սրբապղծություն, համախոհություն մեր Եկեղեցու հիմքերը խարխլողների հետ։ Կուսակրոնության ուխտը խախտածները, տվյալ դեպքում փաստացի ապացուցված դեպքերով Կտրիճ Ներսիսյանը եւ Սամվել Խաչատրյանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասունքներին իրենց պիղծ ձեռքերով դիպչելու իրավունք չունեն եւ պետք է հեռանան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։

Այս տեքստը Կանոնագրքի կոնկրետ հոդվածներով հիմա չեմ ծանրաբեռնում։ Առաջիկայում, սակայն, հարցին այդ մանրամասներով եւս կանդրադառնամ», - գրել է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան