Մամուլ 1 տարի առաջ - 09:15 17-06-2025

Փաշինյանը հայտնվել է լուրջ երկընտրանքի առջև. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն տևական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանն ու իր քպական խումբը պատերազմ են հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն: Անցած շաբաթ ընդհանրապես գրեթե նոն ստոպ ռեժիմով Փաշինյանը գրառումներ էր անում Եկեղեցու դեմ՝ ընդհուպ, ինչպես իրավաբաններն են նշում, կատարելով հակասահմանադրական կոչեր, այդ թվում՝ Կաթողիկոսի նոր ընտրություններ անցկացնելու, ինչպես նաև Եկեղեցու դեմ հարձակման ինչ-որ ապօրինի կառույց ստեղծելու մասով:

Ընդ որում, հետաքրքիր զուգադիպությամբ, ՔՊ-ն ու Ադրբեջանը, մասնավորաբար՝ Փաշինյանն ու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Փաշազադեն հետաքրքիր «զուգադիպությամբ» շատ սինխրոն են գործում Հայ առաքելական եկեղեցու դեմ, որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի հերքել իր հայտարարած պատերազմում Ադրբեջանի ու Թուրքիայի դերը:

Հայ հանրությունը, սակայն, իր միակամությամբ ցույց տվեց, որ ազգայինի դեմ, այդ թվում՝ Եկեղեցու դեմ ցանկացած արշավ սուր դիմադրության է արժանանալու: Ավելին, հետաքրքիր էր հասարակական շարժումների, քաղաքական ուժերի միակամությունը այս հարցում, ինչը, մեր տեղեկություններով, ավելի է նյարդայնացրել ու անհանգստացրել Նիկոլ Փաշինյանին: Օրինակ՝ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը նախաձեռնեց հերթապահություն Մայր Աթոռի տարածքում՝ «պաշտպանելու Վեհարանը սրբապիղծների ոտնձգություններից»: Տպավորիչ էր Վեհափառի դիմավորումը «Զվարթնոց» օդանավակայանում ոչ միայն մեծաքանակ մասնակցությամբ, այլև այն առումով, որ այդտեղ էին տարբեր շարժումների քաղաքական ուժերի՝ «ՀայաՔվե», «Հայաստան» դաշինք, «Հայրենիք» կուսակցություն և այլն, ներկայացուցիչներ, ինչը ցույց տվեց, որ Եկեղեցին կարող է դառնալ միասնականության «մերան»:

Մեզ հետ զրույցում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը նշեց, որ «ՀայաՔվեն» նաև առաջարկում է ստեղծել Եկեղեցու պաշտպանության համազգային հանրային մարմին. «Առաջարկում ենք սկսել խորհրդակցություններ մեկ օրակարգով՝ ստեղծել Հայաստանում կրոնական ազատությունների և Հայոց եկեղեցու պաշտպանության համազգային հանրային մարմին, որի խնդիրն է լինելու արժեզրկել, ապա կասեցնել Հայաստանում խղճի ազատության ոտնահարմանը և Հայոց եկեղեցին կազմաքանդելուն ուղղված փաշինյանական գործունեությունը և կանխել հնարավոր քաղաքացիական բախումները»։

Մեր տեղեկություններով, Եկեղեցու պաշտպանության ու ՀԱԵ կողքին կանգնելու հարցում հասարակության ու հասարակական, քաղաքական ուժերի նման հաստատակամությունը և միակամությունը բավականին լուրջ երկընտրանքի առջև են կանգնեցրել Նիկոլ Փաշինյանին: Նա կա՛մ պետք է մինչև վերջ գնա՝ ավելի շատ ոտնահարելով Սահմանդրությունն ու օրենքները, կա՛մ պետք է ընդունի իր պարտությունն ու հեռանա: Ընդ որում, հնարավոր է՝ ոչ միայն պաշտոնից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ