Ուղիղ եթեր
Ավելին 1 տարի առաջ - 11:32 16-06-2025

Քիշնևում ոստիկանությունը բախվել է ավանդական երթի մասնակիցների հետ

Քիշնևում ոստիկանությունը ցրել է ավանդական ընտանիքի պաշտպանության երթը, որը կազմակերպվել էր ԼԳԲՏ շարժման դեմ։ Մասնակիցները քայլել են սրբապատկերներով, մոլդովական դրոշներով և ընտանիքի պաշտպանության կարգախոսներով պաստառներով։

Միջադեպի ընթացքում ոստիկանները բախման են գնացել մի շարք ցուցարարների հետ։ Տեսանյութերում երևում է, թե ինչպես են նրանք գետնին գցում քահանային՝ բերման ենթարկելու ժամանակ։ Մեկ այլ դրվագում ոստիկանները բախվել են երեխայի ենթադրյալ հոր հետ. ըստ ականատեսների՝ նրանք ուժով տարել են երեխային, ինչի ընթացքում երեխան գլուխը հարվածել է ասֆալտին։ Հայրը նույնպես բերման է ենթարկվել։

Իշխանությունները միջադեպի վերաբերյալ դեռ չեն ներկայացրել պաշտոնական մեկնաբանություն։ Իրավապաշտպան կազմակերպությունները պահանջում են պարզել, թե արդյոք ուժի կիրառումը եղել է համաչափ։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
19:53 Հրազդանի կիրճով հոսող՝ երբեմնի մաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
20:00 Դեղերի շուկան` բախտի քմահաճույքին. դեղերի կրկնակի թանկացման պատճառները