Սպորտ 1 տարի առաջ - 17:19 14-06-2025

Բարսելոնան որոշել է ազատվել մի շարք ֆուտբոլիստներից

«Բարսելոնան» որոշում է կայացրել այն ֆուտբոլիստների վերաբերյալ, ովքեր չեն ընդգրկվում ակումբի ծրագրերում հաջորդ մրցաշրջանի համար։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ այդ խաղացողներն են դարպասապահ Ինյակի Պենյան, կիսապաշտպան Պաբլո Տորեն, ինչպես նաև հարձակվողներ Պաու Վիկտորը և Անսու Ֆատին։ Նշվում է, որ «Բարսելոնան» արդեն տեղեկացրել է այս ֆուտբոլիստներին ակումբի դիրքորոշման մասին։

Հրապարակման համաձայն՝ Ինյակի Պենյան ցանկանում է շարունակել կարիերան Իսպանիայում։ Անսու Ֆատին մոտ է «Մոնակո» տեղափոխվելուն։ Պաբլո Տորեի ապագան դեռ հստակ չէ, սակայն կատալոնական ակումբը ցանկանում է վաճառել նրան՝ պահպանելով հետգնման իրավունքը։ Իսկ Պաու Վիկտորի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Ժիրոնան», որի կազմում նա նախկինում հանդես է եկել։

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը