Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:54 11-06-2025

Նիկոլն առաջնակարգ խաբեբա ու պաթոլոգիկ սուտասան է. Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․

«Ամեն անգամ, երբ Նիկոլը սկսում է «բացահայտել», սրբություններից խոսել և բարոյախրատական ստատուսներ գրել, հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ է պատրաստվում գողանալ կամ քանդել այս անգամ»։

Իշխանությունը զավթելուց շաբաթներ անց Նիկոլը մեկնարկ տվեց գեներալ Մանվելի դեմ արշավին։ Բոլորդ, կարծում եմ, հիշում եք սկանդալային տեսանյութը, որն ազգին շոկի մեջ գցեց, թե բա «գեներալը զինվորներից տուշոնկա է գողացել»։ Շոկից օգտվելով՝ Նիկոլն առանց որևէ դիմադրության զավթեց «Երկրապահը»։ Քչերը հետո իմացան, որ գեներալի քրգործում այդ տուշոնկաներն այդպես էլ չերևացին։ Այսինքն ոչ մի տուշոնկա-սգուշոնկա էլ չէր գողացվել։

Հետո Նիկոլը հայտարարեց, թե սենսացիոն բացահայտումներ ունի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին ու խոստացավ հաջորդ իսկ օրը ներկայացնել հանրությանը։ «Սենսացիոն բացահայտումը» … Հրայրից ցրած ճտիկով գրիչն էր (տեսանյութը կա, թե ինչպես է Հրայրի գրիչը ժողովի ժամանակ վերցնում), որը… Անկեղծ ասած, ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե ինչ պիտի ապացուցեր այդ գրիչը։

Ղալմաղալի նպատակը ՍԴ-ն զավթելն էր, բայց այդ անգամ ժողովուրդը հենց Նիկոլին սկսեց ծաղրել։ Նա ստիպված անցավ հաջորդ քայլին՝ հանրաքվեին, որը նույնպես տապալվեց։ Ի վերջո Նիկոլը կարողացավ ՍԴ-ն զավթել, բայց Թովմասյանի դեմ որևէ կոմպրոմատ այդպես էլ չհրապարակվեց, թեպետ նույնիսկ վերջինիս սանիկների հետևից էր ընկել…

Նույն կերպ Նիկոլը սենսացիոն բացահայտումներ խոստացավ 2016 թվականի քառօրյա պատերազմից։ ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծեցին, սպաներին ու գեներալներին զինվորականներին տարիներով տարան-բերեցին, այդպես էլ ոչ մի բան չհրապարակեցին։

Ես կասկած չունեմ, որ սպառնալիքների և կեղտոտ ակնարկների այդ արշավն այն գործիքներից մեկն էր, որով բանակը կազմաքանդեցին։ Նման մի գործիք էլ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովն էր, որն, ըստ էության, շարունակում էր նախորդի գործը և որից էլի ոչ մի լուրջ բացահայտում չհրապարակվեց։

Այսպիսի ուրիշ օրինակներ էլ կարող եմ բերել, բայց խնայենք մեր ժամանակը…
Կարևորը միշտ հիշելն է, որ Նիկոլն առաջնակարգ խաբեբա ու պաթոլոգիկ սուտասան է։

Այնպես որ, ընկերնե՛ր, հենց սկսում է բացահայտումներով սպառնալ, է՛լ չասեմ՝ վեհ բաներից խոսել և բարոյախրատական ստատուսներ գրել, հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ է պատրաստվում գողանալ կամ քանդել այս անգամ»։

Հ.Գ. Ու կոմպրոմատների մասով. Նիկոլ լինելո՞ւց էլ ավելի լուրջ կոմպրոմատ»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին