Արտաքին 1 տարի առաջ - 19:20 11-06-2025

Իրանը ձեռք է բերել Իսրայելի բոլոր ռազմական և միջուկային գաղտնիքները

Իրանի վարչակազմի ներկայացուցիչ Ֆաթիմա Մոհաջերանին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն իրավունք չունի թելադրել, թե Իրանն ինչ պետք է ունենա, և միայն իրանցիներն ունեն իրավունք որոշելու, թե ինչն է անհրաժեշտ իրենց ազգային շահերի համար։ Երեքշաբթի երեկոյան լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Ֆաթիմա Մոհաջերանին։

Ըստ նրա՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը շահագրգռված է Միացյալ Նահանգների հետ անուղղակի բանակցություններով, որոնք կհանգեցնեն հակաիրանական պատժամիջոցների վերացմանը և այն փաստի ճանաչմանը, որ իրանական միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում։

Մոհաջերանին նշել է, որ Իրանը քայլեր է ձեռնարկում՝ ելնելով իր ազգային շահերից, և ունի բոլոր տարբերակները՝ հավելելով, որ Իրանը միաժամանակ հույս ունի, որ եվրոպական երկրները տրամաբանական դիրքորոշում կընդունեն և կխուսափեն թշնամական դիրքորոշումից, գրում է իրանական Mehr գործակալությունը։

Իսրայելը ջանք չի խնայի Օմանի միջնորդությամբ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները կանխելու համար, նշել է Մոհաջերանին՝ հավելելով, որ Թեհրանը բանակցությունների սկզբից Վաշինգտոնին տեղեկացրել է Իսրայելի դիրքորոշման մասին։

Նրա բնորոշմամբ՝ «իսրայելական ռեժիմը կխայտառակվի աշխարհում իր վայրագությունների պատճառով, իսկ Իրանը ձեռք է բերել այդ ռեժիմի բոլոր ռազմական և միջուկային գաղտնիքները»։

Իրանի վարչակազմի ներկայացուցիչը հավելել է, որ Իրանի կողմից ստացված տեղեկությունն անչաձ ծավալուն է, և անվտանգության մարմիններն այն կհրապարակեն ժամանակին։ Բացի դրանից, մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների ցանկացած արդյունքի։
«Մենք պատրաստ ենք համաձայնագրի և բաց տնտեսության, և միաժամանակ ծրագրեր ունենք բանակցությունների ձախողման և պատժամիջոցների խստացման դեպքում», – նշել է նա՝ հավելելով, որ Իրանը ողջունում է ներդրողներին, քանի որ ունի բազմաթիվ ներդրումային հնարավորություններ տարբեր ոլորտներում՝ հատուկ պայմաններով և կանոնակարգերով։

Մոհաջերանին շեշտել է, որ Իրանի հիմնական ռազմավարությունը հարևան պետությունների հետ երկխոսության և համագործակցության շարունակությունն է՝ հավելելով, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանը միջազգային տնտեսական կենտրոն դառնալու համար օժտված է բոլոր անհրաժեշտ ռեսուրսներով և ենթակառուցվածքներով։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում