Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:50 11-06-2025

Բնակարանս խլեցին, ամուսինս չդիմացավ, ինքս ինձ հրկիզեցի․ քաղաքացու ահազանգը

Oragir.News-ի «Ուղիղ խոսք» հաղորդման հյուր Սիլվա Վարդանյանը ներկայացնում է իր ընտանիքի հետ կատարված ողբերգական պատմությունը։ Նրա խոսքով՝ 15 տարի առաջ իրենց բնակարանը զենքի սպառնալիքով խլել է վարձակալը՝ Հովհաննես Ավետիքի Բաղդոյանը, ով ըստ Վարդանյանի՝ մասնագիտությամբ իրավաբան է։

«Մենք այն ժամանակ ստիպված էինք դիմել տարբեր պետական կառույցների՝ բնակարանը վերադարձնելու նպատակով, սակայն այդպես էլ որևէ լուծում չգտանք։ Դեպքից հետո ամուսինս մահացավ՝ հոգեբանորեն չդիմանալով այդ ճնշումներին», – պատմեց Սիլվա Վարդանյանը։

Նա նաև նշեց, որ մի փուլում իր եղբոր հետ Ազգային Ժողովի շենքի դիմաց դիմել են ինքնահրկիզման փորձի, որ պետական մարմինները ուշադրություն դարձնեն իրենց խնդիրներին։

«Հովհաննես Բաղդոյանը, ըստ մեր ունեցած փաստաթղթերի, մեր բնակարանը որպես իր անձնական պարտքի փոխհատուցում նվիրել է Սերոժ Ղուկասյանին։ Այսօր էլ շարունակում եմ դիմել վարչապետի աշխատակազմին, Աննա Վարդապետյանին, միավորում են գործը Մալաթիա-Սեբաստիա դատախազությունում, բայց որևէ առաջընթաց չկա։ Արդեն 15 տարի է՝ պայքարում ենք մեր բնակարանի համար։ Արդյունքի չհասնելով՝ դիմել ենք նույնիսկ ծայրահեղ քայլի՝ ինքնահրկիզման փորձի»,- նշեց նա։

Սիլվա Վարդանյանը Oragir.News-ի եթերում կոչ արեց բոլոր պատկան մարմիններին, որ իրավական և արդար ճանապարհով լուծեն իր բնակարանի հարցը, որը, ինչպես նա պնդում է, խաբեությամբ և ճնշմամբ է օտարվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը