Ուղիղ եթեր
Ավելին 1 տարի առաջ - 12:53 11-06-2025

Տղամարդը թմրամիջոցների ազդեցության տակ պատժել է ընկերուհուն, ինչի հետևանքով աղջիկը մահացել է

Մոսկվայի հյուսիսային բնակարաններից մեկում իրավապահները հայտնաբերել են 27-ամյա կնոջ մարմինը՝ կիսասափրված, բերանը սկոտչով փակված, իսկ կոկորդի մեջ՝ խցկված գուլպա։

Քննությամբ պարզվել է, որ աղջիկը մահացել է ընկերոջ գործողությունների հետևանքով, ով գտնվել է թմրամիջոցների ազդեցության տակ։ Տղամարդը ցանկացել է «պատժել» ընկերուհուն վեճից հետո՝ փորձելով սափրել նրա գլուխը։ Դիմադրության ընթացքում նա գուլպա է խցկել աղջկա կոկորդը, բերանը փակել սկոտչով ու շարունակել գործողությունը։ Սափրելու ավարտին տղամարդը նկատել է, որ աղջիկը մահացել է խեղդվելու հետևանքով։

Նա փախուստի չի դիմել և ձերբակալվել է դեպքի վայրում։ Դատական գործընթացի արդյունքում նրան մեղադրել են «անզգուշությամբ մահ պատճառելու» համար։ Դատարանը նրան դատապարտել է մեկ տարվա ազատազրկման և պարտադիր նշանակել թմրամոլությունից բուժման կուրս։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
19:53 Հրազդանի կիրճով հոսող՝ երբեմնի մաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
20:00 Դեղերի շուկան` բախտի քմահաճույքին. դեղերի կրկնակի թանկացման պատճառները