Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 22:23 10-06-2025

Իրանը և ՌԴ-ն դեռ զսպում են Ալիևին. ինչ սպասել Նախիջևանի զորավարժություններից

Այսօր Նախիջևանում անցկացվեցին Ադրբեջան-Թուրքիա հերթական համատեղ զորավարժությունները։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցեց քաղաքագետ Կարեն Իգիթյանի հետ, ով պարզաբանեց այս զորավարժությունների նպատակը և հնարավոր հետևանքները։

«Մի կողմից, իհարկե, սա հերթական զորավարժություն է։ Մենք գիտենք, որ Թուրքիան և Ադրբեջանը հետևողական և համակարգված կերպով իրականացնում են համատեղ զորավարժություններ։ Եթե ճիշտ եմ հիշում, այս ամսվա ընթացքում սա արդեն երրորդ զորավարժությունն է։ Պետք է նայենք՝ որտեղ են դրանք անցկացվում։ Այս զորավարժությունները տեղի են ունենում Արցախի օկուպացված տարածքներում, Նախիջևանում, ինչպես նաև՝ Թուրքիայի հետ համատեղ։ Ու՞մ դեմ է ուղղված այս ամենը։ Բնականաբար՝ Հայաստանի։ Երկու բանակ հայտարարում են, որ պատրաստվում են համատեղ գործողությունների, և դա անում են Հայաստանի սահմանների հարևանությամբ։ Սա ուղերձ է Հայաստանին, բայց չպետք է խաբվենք՝ երբեմն ուղերձը միայն ուղերձ չէ, այլ նաև՝ ռազմական պատրաստություն։ Այսինքն՝ մի կողմից ասում են՝ կատարեք մեր պահանջները, հակառակ դեպքում պատերազմ կլինի, իսկ մյուս կողմից՝ իրենք արդեն իսկ պատրաստվում են այդ պատերազմին»,- նշեց քաղաքագետը։

Իգիթյանի խոսքով՝ այս պահին Ադրբեջանին զսպում են միայն արտաքին գործոնները։

«Մի կողմից՝ սա վախեցնելու միջոց է, մյուս կողմից՝ իրական պատերազմի նախապատրաստություն։ Ադրբեջանը և Թուրքիան արդեն պատրաստ են, սակայն խուսափում են ռիսկի դիմելուց։ Այդ ռիսկը կապված է Իրանի, Ռուսաստանի և մյուս ուժերի արձագանքի հետ։ Այս պահին հենց այդ արտաքին զսպող գործոններն են, որ իրենց պահում են զգուշավորության մեջ։ Բայց այդ գործոններն էլ կարող են ժամանակի ընթացքում չեզոքանալ»,- եզրափակեց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում