Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:12 09-06-2025

Ո՞վ ասաց, որ Աստծո առջև կուսակրոնություն չպահպանելը գրագողությունից ավելի ծանր մեղք է. Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Երբեմն, Փաշինյան Նիկոլն այնպիսի մտքեր է արտահայտում, որոնց հետ դժվար է չհամաձայնվել: Օրինակ` «կաթողիկոսը կուսակրոն չէ»: Է հա, այն, որ կաթողիկոսը դուստր ունի հայ հասարակության լայն զանգվածները գիտեին դեռ 20-25 տարի առաջ: Իհարկե, վարդապետության տեսանկյունից դա անթույլատրելի է, սակայն ...

Անթույլատրելի է նաև գրագողությունը: Մանավանդ, որ ենթադրյալ գրագողը զբաղեցնում է Մայր բուհի ղեկավարի պաշտոնը: Այնպես, ինչպես կաթողիկոսի դստեր պարագայում, Փաշինյան Նիկոլը չէր կարող չիմանալ քննարկվող գրագողության փաստի մասին, քանզի այն լայնորեն լուսաբանվել է մամուլում և քննարկվել վարչական ու դատական կարգով:

Ավելին` ենթադրյալ գրագողությունը կատարվել է Փաշինյան Նիկոլի սիրած` աստվածաբանության, ոլորտում: Բացի դրանից` ողջամիտ կասկածներ կան, որ գրագողությունը կատարվել է հենց օրվա իշխանության ցուցումով, որպեսզի գրագողը շուտափույթ կերպով դառնա գիտությունների դոկտոր և համապատասխանի պաշտոնին:

Ուրեմն, ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ կաթողիկոսին դուստր ունենալ չի կարելի, սակայն կրթության ոլորտի ղեկավարին կարելի գրագող լինել:

Կարծում եմ` երկուսն էլ անթույլատրելի է և հավասարաչափ վնասաբեր: Սակայն, Փաշինյան Նիկոլը կենտրոնացել է բացառապես կաթողիկոսի և վերջինիս դստեր վրա:

Այսպիսով, Փաշինյան Նիկոլը խորամանկում է: Նա մի կողմից դատապարտում է գործած մեղքը, մյուս կողմից` հավանության է արժանացնում մեկ այլ մեղք: Եվ, ո՞վ ասաց, որ Աստծո առջև կուսակրոնություն չպահպանելը գրագողությունից ավելի ծանր հետևանքներ ունեցող մեղք է»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի