Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:26 09-06-2025

Հավատքը պաշտպանելը նշանակում է մերժել հեղափոխությունը, իսկ այն հիմնված է զանգվածների հավատքի վրա

Բոլշևիկները ստեղծեցին իրենց սեփական կրոնը՝ պատարագով, նահատակներով և ապակե մասունքատուփի մեջ դրված անապակ «սուրբ մարմնով»։

Այս մասին գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Սա կարելի էր համարել ամենածիծաղելի կատակը, բայց մտածեք.

– Բուրգ-դամբարանը բոլորին ծանոթ հավերժության խորհրդանիշ է, միայն թե փարավոնի մարմնի փոխարեն հեղափոխության առաջնորդն է։
– Սարկոֆագը նման է սրբի տապանի, որտեղ պետք է հանգչի սրբի մարմինը։ Միակ տարբերությունն այն է, որ խաչի փոխարեն կարմիր աստղ է։
– Նոր առաքյալներն ու սրբերը, որոնց աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ, Լենինի գործի համար ամենահայտնի մարտիկներն են։
– Բոլշևիկներն ադապտացրել են նաև Սուրբ Երրորդությունը. Մարքսը «հայրն» է, Լենինը «որդին» է, իսկ «հոգին»՝ կոմունիզմի ուրվականը Կոմունիստական ​​կուսակցության մանիֆեստից։

Զարմանալի չէ, որ հեղափոխություններն ու հեղափոխականները միշտ բարդ հարաբերություններ ունեն կրոնի և եկեղեցու հետ։ Ահա թե ինչու նրանք ստիպված են ստեղծել սիմուլյակրներ (պատճեններ)․ ինչպես Գերագույն Էակի պաշտամունքը Մեծ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, ինչպես Լենինի դամբարանը և բոլշևիկյան Երրորդությունը, ինչպես 2018 թվականի Նիկոլի դեմքով սրբապատկերները։

Հավանաբար ծիծաղելի է Նիկոլին հիշատակել այս ցուցակում, բայց ինձ համար այս ցուցակում կարևորը ոչ թե մարդկանց և իրադարձությունների կալիբրն է, այլ նրանց կողմից օգտագործվող տեխնոլոգիան:

Հավատքը պաշտպանելը նշանակում է մերժել հեղափոխությունը, որովհետև հեղափոխությունը հիմնված է զանգվածների հավատքի վրա։ Եվ այն չի հանդուրժի որևէ այլ հավատք»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում