Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 09:20 08-06-2025

Ո՞վ է խեղաթյուրում պատմությունը՝ Մոսկվա՞ն, Փաշինյա՞նը, թե՞ Արծրունը

Հունիսի 6-ին խայտառակ ու սկանդալավտանգ հայտարարություն է հնչել։

«Այսօր, ավելի քան երբեւէ, կարևոր է դիմադրել պատմությունը խեղաթյուրելու փորձերին և պահպանել պատմական ճշմարտությունը»,- հունիսի 6-ին ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ո՞վ է խեղաթյուրում պատմությունը՝ Ռուսաստա՞նը, Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ Արծրուն Հովհաննիսյանը։

Պատմական միևնույն իրադարձությունները երբեմն տարբեր ազգերի կողմից տարբեր մեկնաբանություն են ստանում։ Եվ դա օրինաչափ է, քանի որ նրանք առաջնորդվում են ուրույն շահերով, պատմությունը ներկայացնում են ազգային շահերի պրիզմայով, աշխարհին նայում են ազգային շահերի տեսանկյունից։ Օրինակ՝ 1992-1994-ի պատերազմի արդյունքում ազատագրվել էր Արցախն ու ազատ էր մինչև 2020-ի պատերազմը։ Իսկ թշնամին 25 տարի խոսում էր իր տարածքի օկուպացման մասին։ Խորհրդային շրջանի պատմության մեջ նշվում էր, թե հայ ժողովուրդը 1920-1921-ին ազատագրվեց հակաժողովրդական իշխանությունից։ Հայաստանի պատմության մեջ նշվում է, որ Հայաստանը բռնազավթվել է Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ ջանքերով։

Երկրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ ևս տարբեր պատմություններ կան։ Յուրաքանչյուրն իր ազգային շահի տեսանկյունից է մատուցում և մյուսներին հանդիմանում խեղաթյուրելու մեջ։ 1939-1989 տարիներին Լեհաստանի պատմության մեջ վարչապետի անուն չկա, քանի որ Լեհաստանը բռնազավթված էր, պետությունը չկար, հետևաբար՝ պետական գործիչ էլ չէր կարող լինել։ Բայց խորհրդային պատմության մեջ լեհ պետական բարձրաստիճան գործիչների, երկրի ղեկավարների անուններ կան։ Գարեգին Նժդեհը հայերի աչքում ազատարար է, Սյունիքը հայկական պահողը, ազգայի հերոս է, մեծ զորավար, մեծ մարդ։ Իսկ Մոսկվայի, ռուսամետների համար թշնամի է, քանի որ 1921-ին բազմաթիվ կարմիր բանակային թշնամիների է ոչնչացրել։

Վերը բերված օրինակները վկայում են, որ Հայաստանը Ռուսաստանից տարբեր հայացքով է դիտում պատմությունը։ Պատճառն այն է, որ ՀՀ-ն անկախ է, ունի ազգային շահեր, ազգային պատկերացումներ։ Հետևաբար՝ եթե ԱԺ նախագահը անորոշ խոսում է պատմության խեղաթյուրման մասին, ապա ենթադրելի է, որ նա ակնկարկում է այն մասին, որ Մոսկվան խեղաթյուրում է պատմությունը։ Այս առումով սա կարող է սկանդալ դառնալ։

Մեկ այլ տեսանկյունից ենթադրելի է, որ Ալեն Սիմոնյանի ակնարկն ուղղված էր Ուկրաինային, Եվրամիության անդամ երկրներին, ԱՄՆ-ին, Անգլիային, որոնց պատմությունը Երկրորդ աշխարհամարտի մասին բազմաթիվ շեշտադրումներով տարբերվում է ռուսական-խորհրդային պատմությունից։ Մոսկվան այս տարընթերցումը որակում է խեղաթյուրում։ Այս առումով՝ ԱԺ նախագահի խոսքը բաց ապտակ է միջազգային հանրությանը։ Սա ևս սկանդալի պատճառ կարող է դառնալ։

Լավատեսները կարծում են, թե Ալեն Սիմոնյանի ակնարկն ուղղված էր Նիկոլ Փաշինյանին, որը մի քանի առիթներով ակնարկել է պատմության վերաիմաստավորման, վերըմբռնման մասին։ Եթե Սիմոնյանի կարծիքով Փաշինյանն է խեղաթյուրում պատմությունը, ապա նրան կհեռացնեն ՔՊ-ից՝ առաջնորդին հակառակ կարծիք հայտնելու համար։

Հոռետեսական վարկած կա, թե Ալեն Սիմոնյանն այս հայտարարությամբ ակնարկում է, թե ՀՀ-ն անկախ չէ, չունի ազգային շահեր, ազգային հայացք, անցյալը, աշխարհը դիտում է Մոսկվային աչքերով։ Մայիսի 9-ին Հ1-ի եթերում ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, թե Երկրորդ աշխարհամարտում Գերմանիայի հաղթանակը կարող էր հնարավորություն լինել Հայաստանի համար։ Դրանից հետո ՌԴ դեսպանը բաց նամակներ էր հղել ՀՀ պաշտոնյաներին։ Եթե Ալեն Սիմոնյանի ակնարկը սրան է վերաբերում, ապա սա ամոթալի խայտառակություն է, քանի որ հիմք է տալիս ենթադրելու, որ ՔՊ-ն ռուսամետ, ապապետական ուժ է։

Կարճ ասած՝ պարզ չէ, թե անկախ Հայաստանի ԱԺ նախագահն ո՞ւմ է ակնարկում, ըստ նրա՝ ո՞վ է խեղաթյուրում պատմությունը, և ամենակարևորը՝ նրան դրանից ի՞նչ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի