Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 05-06-2025

Ֆինանսների նախարարը թող բժշկի գնա, որ իր տունը չմոռանա․ հարցում

ԱԺ-ում լրագրողը Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանից հետաքրքրվել է, թե ինչու է նրա եկամուտների հայտարարագիրը լրացված թերություններով։ Ի պատասխան Վահե Հովհաննիսյանն ասել է՝ չի իմացել, որ բնակարան ունի։

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ինձ նամակ էր գրել, որ Կադաստրում նայել են, տեսել են, որ ես համասեփականատեր եմ, պարզաբանումներ են ուզել։ Ես այդ ժամանակ նոր իմացա, որ բնակարանի համասեփականատեր եմ»,- ասաց նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Կարո՞ղ է մարդը մոռանալ, թե քանի տուն ունի»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ նման բան հնարավոր չէ։ Որոշ քաղաքացիներ էլ ասացին, որ կարելի է մոռանալ միայն այն դեպքում, երբ շատ տուն ունի։

«Չէ, ֆինանսների նախարարը թող բժշկի դիմի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ կարող է լինել։ «Հնարավոր ա, որ շատ ունենա կմոռանա։ Հիշողությունը լրիվ վերացել ա նրանց մոտ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դա անհնար է։ «Չի կարող նման բան լինել, որ մարդ մոռանա, թե քանի տուն ունի։ Ոչ մի բան պետք չի վստահել դրանց»,- ասաց նա։

«Արդեն ստիպված են տենց բաների հասնեն, որովհետև մարդ կա 50 հատ տուն ունի, մարդ էլ կա փողոցներն ա մնում։ Ոնց կարաս տուն ունենաս ու մոռանաս»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից