Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 16:47 05-06-2025

Վարչախմբի ղեկավարի արտաբերած ոչ մի թվային տվյալ հավաստի չէ․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․

«ՀՀ ազգային ժողովում 2024 պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում վարչախմբի քպ ղեկավարը հայտարարել է, որ եթե, օրինակ, պետական ծառայողները մի ամիս աշխատավարձ, պարգևավճարներ չստանան, ապա տարեցների թոշակները հնարավոր կլինի բարձրացնել ընդամենը 1400 դրամով։ Այսօր հարցազրույցի ընթացքում անդրադարձել եմ այդ աղաղակող ստին եվ նշել, որ դա կատարվում է հանրության տարբեր շերտերի միջև պառակտում սերմանելու նպատակով։ Իմ դիրքորոշումը հենված է թվական տվյալների վրա, մասնավորապես հիմք վերցնենք երեք տվյալ։

ՀՀ պետական ծառայողների քանակը, որը հիմա կազմում է 220 000 մարդ
ՀՀ պետական ծառայողների միջին ամսեկան աշխատավարձը, որը հավասար է 213 000 ՀՀ դրամ։
Փաստացի պետական ծառայողների ամսեկան աշխատավարձի ֆոնդը կազմում է 46 մլրդ 860 մլն ՀՀ դրամ
Եթե այս գումարը բաժանում ենք թոշակառուների առկա թվաքանակի վրա, որը 498 000 մարդ է, ապա ստացվում է, որ յուրաքանչյուր թոշակառուին բաժին կհասներ 94 000 ՀՀ դրամ։
Մարդ ինչ կարգի գրագետ պետք է լինի, որ գումարում, բազմապատկում չկարողանա կատարել եվ 94 000-ի փոխարեն ստանա 1400 դրամ։

Սա կատակ չէ, սա սարկազմ կամ կրկեսային ներկայացում չէ։ Սա հայտարարել է երկրի առաջին պաշտոնյան և չգտնվեց մեկը ԱԺ կոչված տեր թոդիկի դպրոցում, ով խաբեբային ցույց կտար նրա ոչ պատահական սխալը։

Ի՞նչ հետևություն այս ամենից:

վարչախմբի ղեկավարի արտաբերած ոչ մի թվային տվյալ հավաստի չէ
վարչախմբի ղեկավարը չի կարող որևէ մեկին կրթել
բյուջեի կատարողականի քննարկմանը մասնակցած և ոչ մեկ գրագետ չէ բառի բուն իմաստով»։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի