Մամուլ 1 տարի առաջ - 08:40 05-06-2025

Ասել է՝ Եկեղեցին Ռուսաստանից հրահանգ է ստացել․ Հրապարակ

Նիկոլ Փաշինյանի, նրա կնոջ եւ որոշ ՔՊ-ականների հակաեկեղեցական արշավը շարունակում է ալեկոծել նաեւ ՔՊ-ն: ԱԺ խմբակցության մեծ մասը համաձայն չէ եկեղեցու դեմ իրականացվող քայլերին, սակայն չի համարձակվում այդ մասին բարձրաձայնել։ Մի քանիսի հետ մասնավոր զրույցներից պարզել ենք, որ Փաշինյանը հոգեւոր դասի նկատմամբ իր վերաբերմունքն արդարացնելու համար թիմում մի վարկած է շրջանառության մեջ դրել` որ Ռուսաստանը Հայ առաքելական եկեղեցուն իշխանությունների դեմ պայքարելու հրահանգ է իջեցրել, անցած տարի՝ Բագրատ Գալստանյանի միջոցով, հիմա` Մայր Աթոռի։

Իբրեւ թե եկեղեցու սպասավորներից շատերը պետք է հակաիշխանական հայտարարություններով հանդես գան, ուստի ինքն այս ամենն անում է՝ եկեղեցու դիմադրությունը կոտրելու, եկեղեցու սպասավորների վախը բռնելու համար։ Իհարկե, մի քանի երդվյալ ուսապարկեր հավատացել են այս հեքիաթին, սակայն մեծ մասը հասկացել է, որ սա հերթական «կռուտիտն» է, ասենք` հո չէի՞ն ասելու, որ Ադրբեջանը թիրախավորել է Հայ առաքելական եկեղեցին, մենք էլ նրանց հրահանգով հարվածում ենք, ուստի շատերը դեռեւս լռում են, քանի դեռ «շեֆից» ուղիղ հրահանգ չեն ստացել` միանալու կեղտոտ արշավին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում