Մամուլ 1 տարի առաջ - 08:07 05-06-2025

Սկանդալային նախագծի շուրջ նոր կրքեր են բորբոքվում․ ԳՇ-ն դեմ է․ Հրապարակ

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած եւ կառավարության հավանությանն արժանացած` գումարի դիմաց բանակից ազատվելու աղմկահարույց նախագծի շուրջ ՔՊ-ում նոր կրքեր են բորբոքվել։ Անցած շաբաթ ԱԺ-ում տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ ՔՊ-ականները բացահայտել են, որ ԶՈՒ գլխավոր շտաբը նախագծի վերաբերյալ բացասական կարծիք է հայտնել, գրել են` «Դեմ ենք»: Փակ նիստին ներկա ԳՇ պետ Էդուարդ Ասրյանն անձամբ է տեղեկացրել այդ մասին՝ չթաքցնելով տարակուսանքը, թե ինչու է իրենց եզրակացությունից հետո պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախագիծը ներկայացրել կառավարության նիստում եւ ամեն ինչ արել, որ դրական եզրակացություն ստանա։ Պապիկյանն արդարացել է, թե զորակոչի պակաս եւ այն լրացնելու խնդիր ունեն, պետք է քայլեր ձեռնարկեն, սակայն նրա պատասխանն էլ ավելի է խճճել իրավիճակը՝ ինչու եւ ում շահերից ելնելով է ՊՆ ներկայիս ղեկավարը դեմ գնացել շտաբի պրոֆեսիոնալ դիրքորոշմանը։ Երեկ մեր լրագրողն ԱԺ-ում Ասրյանից փորձել է պարզել, թե ինչ դիրքորոշում ունի նախագծի վերաբերյալ, հարցրել է՝ ճի՞շտ է, որ ԳՇ-ն բացասական եզրակացություն է տվել, սակայն ԳՇ պետը համառորեն չի պատասխանել ոչ մի հարցի եւ չի հերքել այդ տեղեկությունը՝ ասելով, որ մոտ ապագայում կներկայացվի իրենց դիրքորոշումը։

Անցած շաբաթվա փակ նիստում ՔՊ-ականներին Ասրյանի դիրքորոշումն ավելի է ոգեւորել, եւ նրանք Հայկ Սարգսյանին հորդորել են՝ կա՛մ հետ կանչել նախագիծն օրակարգից, կա՛մ իրենք են մերժելու։ Նախագիծն ընդգրկված է պաշտպանության հանձնաժողովի հունիսի 13-ի օրակարգում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում