Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 04-06-2025

Հայաստանում ով «վերխուշկում» մարդ ունի, նա էլ բարձր աշխատավարձ է ստանում․ հարցում

ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարել է, որ բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիների գերակշիռ մասն ունի մրցունակ կրթություն։

«Բարձր աշխատավարձ հիմնականում՝ մոտավորապես 80-90 տոկոսով, ստանում են նրանք, որոնք մրցունակ կրթություն են ստացել։ Ցածր աշխատավարձ ստանում են հիմնականում նրանք, որոնք չեն ստացել մրցունակ կրթություն։ Ինչո՞ւ եմ ասում 80-90 տոկոս և ոչ 100 տոկոս, որովհետև մեծ է հավանականությունը կամ կա հավանականություն, որ 10-20 տոկոսը կարող են բարձր աշխատավարձ ստանալ ոչ թե կրթության, այլ ուրիշ գործոնների պատճառով՝ ներառյալ անարդարությունը, կարգավորումները և այլն և այդպես շարունակ, բայց ես որևէ կերպ հնարավոր չեմ համարում, որ այդ շեղումը հնարավոր լինի 10-20 տոկոսից»,- ասաց նա։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Հայաստանում բարձր աշխատավարձ են ստանո՞ւմ լավ կրթություն ստացածները»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ բարձր աշխատավարձ ստանում են միայն ղեկավարները։ «

Որոշ չափով այո, որոշ չափով ոչ, որովհետև կան ոչ մասնագիտական հաստիքներ, որ բարձրագույն կրթություն չեն պահանջում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ով ղեկավարում է։ «Ով ղեկավար է»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Ազգային ժողովում են ստանում բարձր աշխատավարձ։ «Բարձր աշխատավարձ ստանում են ԱԺ-ում»,- ասաց նա։ «Ոչ, ով կարողանում է»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Անցորդներից մեկն էլ նշեց, որ միայն բարձրաստիճան պաշտոնյաների ծանոթներն են շատ գումար ստանում։ «Չեմ կարծում, բարձր աշխատավարձ ստանում է նա, ով «վերխուշկում» մոտիկներ, բարեկամներ ունի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից