Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 18:00 03-06-2025

Կաջակցեմ Վեհափառին․ Փաշինյանը խելագար է, ատում եմ իրեն․ հարցում

Մի քանի օր է Նիկոլ Փաշինյանը գրոհ է սկսել ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու և հոգևորականներին։ Հայհոյախառն հայտարարություններից հետո, Փաշինյանը հիմա էլ գրառում է կատարել՝ նշելով, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբանի, արդյոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Եթե բախումը խորանա, ում կողմից կլինեք դուք, Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ Վեհափառի»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ ոչ ոքի կողմից չի լինի։ Քաղաքացիների մի մասն էլ ասաց, որ կաջակցի Վեհափառին։

«Ոչ մեկի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի ուզում առհասարակ լսել Նիկոլ Փաշինյանի անունը։
«Նժդեհի, որպեսզի երկար-բարակ բաներ չասեմ։ Եկեղեցու մասին չեմ ուզում բան ասեմ, մեր սուրբ եկեղեցին ա, դրա անունն էլ, որ լսում եմ վատանում եմ։ Ես էսօրվա օրս համարում եմ փչացած»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը խելագար է։
«Վեհափառի, Փաշինյանին ատում եմ, էդ խելագարը»,- ասաց նա։

«Ոչ մեկի։ Ոչ մեկին էլ չեմ ընդունում որպես ճիշտ մարդ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Անցորդներից մեկն էլ ասաց, որ կաջակցի կաթողիկոսին։
«Վեհափառի»,- նշեց նա։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ չի աջակցի նրանցից ոչ ոքին։
«Ո՛չ Նիկոլի, ո՛չ Վեհափառի, թող ամեն մեկն իր տեղը նստեն, վստահություն չկա»,- նշեց նա։

«Վեհափառի»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր
10:14 Ուկրաինային նոր նախագահ է պետք. Դոնալդ Թրամփ