Ներքին 1 տարի առաջ - 13:45 02-06-2025

Մահացածը 60-ին մոտ տղամարդ էր, 2 տղա ուներ․ նոր մանրամասներ՝ Վերին Դվինի ողբերգական վթարից

Երեկ՝ հունիսի 1-ին, ժամը 19:43-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Դվին գյուղից Երանոս սարի մոտակա տարածքում «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը (մոտ 300 մ)։

Վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է։

Oragir.News-ը կապ հաստատեց Վերին Դվին գյուղի վարչական ղեկավար Լյուդմիլա Պետրովայի հետ։ Վերջինս ասաց, որ մահացածը մոտ 60-ամյա տղամարդ է, իրենց գյուղից է, ունի երկու տղա, գյուղում զբաղվել է հողագործությամբ։

«Շատ լավ, բարի, խելացի մարդ էր։ Ընտանիքը հիմնականում իրենցով էին, այդքան ակտիվ չեն գյուղում։ Դեպքը ինչպես է պատահել՝ դեռ չգիտենք, հանգամանքները պարզում են»,– ասաց նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը