Ներքին Խոսք 1 տարի առաջ - 17:08 31-05-2025

Եթե տեսանյութեր են փնտրում, թող փնտրեն իրենց ու Սերժ Սարգսյանի մասնակցությամբ․ Մուրազիի արձագանքը

Աննա Հակոբյանը հերթական սկանդալային գրառումն է արել, թիրախավորել ընդդիմախոսներին։

«Բորիս Մուրազին շատ անձնական է ընդունել որոշ հոգեւորականների սրբապղծությունների մասին բարձրաձայնումը։ Նա դրա համար ունի անձնական պատճառներ։

Ըստ հավաստի տեղեկությունների՝ Բորիս Մուրազին սեռական ծառայություններ է մատուցում Սերժ Սարգսյանին, եւ վերջինիս ֆավորիտ որոշ եպիսկոպոսների։ Ինձ սրա մասին արդեն մի քանի տարի է ասում էին, չէի հավատում։ Հիմա արդեն ակնհայտ է։ Կարծում եմ, տեսագրություններ էլ կլինեն համապատասխան մարմինների դարակներում»,- գրել է Փաշինյանի քաղաքացիական կինը։

Հիշեցնենք, որ Կառավարության մայիսի 29-ի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «եկեղեցիները չուլանացված են», ինչից հետո հայհոռախառն գրառում կատարեց։ Իսկ Աննա Հակոբյանն էլ փորձում է պաշտպանել ամուսնուն ու նման բովանդակության սկանդալային գրառումներ անում նույն թեմայով։

Նմանօրինակ հայտարարությունները խիստ դատապարտելի են, քանի որ, նախ դրանց համար չկան համապատասխան ապացույցներ, և երկրորդ՝ այն կարող է որակվել զրպարտություն։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Բորիս Մուրազիի հետ, սակայն նա նշեց, որ խղճում է Աննա Հակոբյանին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում