Մամուլ 1 տարի առաջ - 08:25 30-05-2025

Նիկոլ Փաշինյանի ուղերձը բուռն քննարկումներ է առաջացրել նաև ՔՊ-ական շերտերում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Առաջին հանրապետության օրվա առիթով Նիկոլ Փաշինյանի ուղերձը բուռն քննարկումներ է առաջացրել նաեւ ՔՊ-ական շերտերում։ Այն ոչ միայն քննադատել են, այլեւ վտանգավոր զարգացումներ կանխատեսել, մասնավորապես՝ հայրենիքի մասին հատվածից․ «Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլեւս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը՝ գտնված, ի դեմս ՀՀ-ի, ի դեմս պետության։ 2020 թվականից ի վեր անցնելով դաժան փորձությունների միջով՝ մեր նահատակների կյանքի գնով մենք մեր ինքնիշխանությունը զարգացնելու, պետականությունը գիտակցելու ու հարատեւ դարձնելու պատմական հնարավորություն ենք ստացել, այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբեւէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբեւէ, ավելի անկախ ենք, քան երբեւէ»։ ՔՊ-ականները մասնավոր զրույցներում չեն բացառում, որ վաղը Էրդողանն ու Ալիեւը կարող են ասել, որ հայրենիքը սխալ տարածքում ես գտել, դա ոչ թե ներկայիս 29 հազար 743 ք/կմ-ն է, այլ՝ 10 կամ 15 հազարը, հետեւաբար, պետք է կրկին վերագտնել իրական հայրենիքը։ Եվ կկրկնվի «եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մեզ պարտված չենք ճանաչի» պատմությունը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում