Ուղիղ եթեր
Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 19:54 26-05-2025

Արևմուտքի «մատը խառն է». ինչու է Թուրքիան ռազմակայաններ հիմնում Սիրիայում

Թուրքիան և Սիրիան նախատեսում են ստորագրել համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր, որը նախատեսում է ռազմական փոխօգնություն Սիրիայի դեմ ուղղված հարձակման դեպքում։ Համաձայնագրի նախնական նախագծով նախատեսվում է նաև Թուրքիայի զինված ուժերի ներգրավումը սիրիական բանակի և օդաչուների պատրաստման գործընթացում։

Բացի այդ, Թուրքիան երկու ռազմաբազա կհիմնի Սիրիայի տարածքում, որտեղ, ըստ համաձայնագրի, տեղակայվելու է շուրջ 50 «F-16» մարտական ինքնաթիռ՝ «պետության ինքնիշխանության պաշտպանության» նպատակով։

Oragir.News-ի հետ զրույցում թյուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը շեշտեց, որ այս զարգացումների խորքային պատճառները շատ ավելի բարդ են, քան պարզ ռազմաքաղաքական համագործակցությունը։

«Գիտեք ոնց, Սիրիան իրականում գրավել են թուրքական և հրեական բանակները, և այժմ Թուրքիան խնդիր ունի նախ և առաջ Հյուսիսային Սիրիայում հաստատվելու, որտեղ քրդական ՔԲԿ-ի (PKK) խմբավորումներն են։ Կարելի է ասել՝ պայքարը դեռևս ավարտված չէ։ Այդ նպատակով Թուրքիան զորքեր է տեղակայում Հյուսիսային Սիրիայում, որպեսզի կանխի իրավիճակի սրացումը»,- նշեց Խուդավերդյանը։

Նրա գնահատմամբ՝ Թուրքիայի այդ գործողությունները ոչ միայն ուղղված են քրդական գործոնի դեմ, այլ նաև հաշվարկված են որպես քայլ Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ ի պաշտպանություն արևմտյան շահերի։

«Չնայած Էրդողանը հայտարարել է, որ եթե ՔԲԿ-ն վերջնականապես զենքերը վայր դնի, ինքը պատրաստ է ազատել Օջալանին, Թուրքիայի այս քայլերը միտված են քրդական հեղափոխության հնարավորության կանխմանը։ Միաժամանակ, քանի որ Սիրիան երկար տարիներ եղել է ռուսական ազդեցության գոտում, Թուրքիան ռազմակայաններ է հիմնում նաև ռուսական և իրանական հնարավոր գրոհներից պաշտպանվելու համար։ Սա իրականացվում է՝ արևմտյան շահերից ելնելով»,- հավելեց թյուրքագետը։

Ըստ Խուդավերդյանի՝ այս գործընթացը թեև անմիջականորեն կապ չունի Հարավային Կովկասի հետ, սակայն որոշ պարագաներում կարող է ազդեցություն ունենալ տարածաշրջանի անվտանգային դինամիկայի վրա։

«Թուրքիան ռազմակայաններ է դնում, որպեսզի նման խնդիրներ թույլ չտա։ Եվ պետք է նշել, որ ոչ միայն Թուրքիան․ շուտով նաև Իսրայելն է ռազմակայաններ տեղադրելու Սիրիայում, քանի որ միասին են մասնակցել Սիրիայի ներկայիս իրավիճակի ձևավորմանը»,- եզրափակեց նա։

Թուրք-սիրիական համագործակցության խորացումն այս փուլում կարող է նոր շրջադարձային կետ դառնալ Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական ճակատների վերաձևման համատեքստում։

Ք. Սահակյան

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
09:03 «Ի՞նչ գործ ունի» ՄԱՊ֊ի Ալիկի աղջիկը Քոչարյանենց տանը
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից