Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 15:45 26-05-2025

Մենք դիմադրում ենք պուտինիզացիային․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ Երևանում

Մենք պատերազմի մեջ չենք ո՛չ Ռուսաստանի, ո՛չ ռուս ժողովրդի դեմ, սակայն դիմադրում ենք պուտինիզացիային։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսում անդրադառնալով ՌԴ-ի և Ֆրանսիայի միջև անհամաձայնությունների մասին հարցին։

«Մենք՝ Եվրոպան, դեմ ենք ուժի միջոցով եվրոպական մայրացամաքի վրա սահմանների վերագծմանը։ Մենք դիմադրում ենք դրան։ Այդ դիմադրությունը դրսևորվում է Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և Ռուսաստանի ռազմական ագրեսիան զսպելու ջանքերին մեր աջակցությամբ»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ նշելով, որ Եվրոպան որևէ տարածքային պահանջ չունի Ռուսաստանի նկատմամբ։

«Մեր դիմադրությունը շարունակվելու է նաև ՌԴ-ի դեմ ավելի ծանր պատժամիջոցներ սահմանելու միջոցով, որպեսզի ի վերջո խաղաղություն հաստատվի»,- եզրափակել է Բարոն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը