Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 15:00 25-05-2025

Երևանի գլխավոր խնդիրն է ընտրել այն անձին, ով կառավարել գիտի. հարցում

Մայրաքաղաք Երևանում բազմաթիվ են խնդիրները։ Օդի աղտոտվածություն, մաքրություն, աղբահանություն, ծառահատումներ և այլն... այս շարքը կարելի է երկար թվարկել։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ձեր կարծիքով` ո՞րն է Երևանի գլխավոր խնդիրը»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ մայրաքաղաքը բազմաթիվ խնդիրներ ունի։

«Մաքրությունն է»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ կարևոր խնդիր է օդի աղտոտվածությունը։

«Շատ խնդիրներ կան, բայց ամենամեծը շինաղբի, փոշու խնդիրն է։ Օդի աղտոտվածությունը գլոբալ խնդիր է»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` կարևոր խնդիր է ճիշտ ղեկավար ունենալը։ «Ընտրել նենց անձնավորություն, որ կկարողանա կառավարել, կիմանա էդ նրբությունները»,- ասաց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր
10:14 Ուկրաինային նոր նախագահ է պետք. Դոնալդ Թրամփ