Ներքին 1 տարի առաջ - 20:49 23-05-2025

Հունիսի 1-ը՝ Երևանի կենդանաբանական այգում. ինչ միջոցառումներ են նախատեսված

Հունիսի 1-ին՝ ժամը 11:00-18:00, Երեխաների պաշտպանության միջազգային օրը կվերածվի իսկական տոնի՝ Երևանի կենդանաբանական այգում:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Ծրագիր

- Նոր ազատավանդակների և կենդանատեսակների ցուցադրություն,
- Երաժշտական անկյուն,
- Զվարճալի խաղեր. արհեստավարժ անիմատորների կողմից կկազմակերպվեն ակտիվ խաղեր, թիմային մրցույթներ և դինամիկ ակտիվություններ՝ տարբեր տարիքային խմբերի երեխաների համար
- Մուլտհերոսների հետ հանդիպում. այգու տարբեր 6 հատվածներում երեխաներին կդիմավորեն սիրված մուլտֆիլմերի կերպարները՝ լուսանկարների, պարերի և զվարճանքի համար,
- Պղպջակների շոու,
- Ֆեյս-արթ,
- Շրջայց այգում. երեխաները կարող են մասնակցել զբոսանքի այգու տարածքով՝ դիտելով կենդանիներին, տեղեկանալով նրանց վերաբերող հետաքրքիր պատմությունների և փաստերի։

Մինչև 15 տարեկան երեխաների մուտքն անվճար է: Մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ կանգառից դեպի Կենդանաբանական այգի քաղաքացիներին կսպասարկեն անվճար ավտոբուսներ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը