Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 17:35 23-05-2025

ՌԴ-ում ուղղաթիռ է կործանված․ ողջ անձնակազմը զոհվել է

ՌԴ Օրյոլի մարզում պլանային թռիչքի ժամանակ Մի-8 ուղղաթիռի կործանման պատճառով անձնակազմը զոհվել է։ Այս մասին ТАСС-ին հայտնել է Մոսկվայի ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։

«Մի-8 ուղղաթիռը վթարի է ենթարկվել պլանային թռիչք կատարելիս։ Ուղղաթիռը ընկել է չբնակեցված տարածքում։ Գետնի վրա որևէ վնաս չի եղել։ Անձնակազմը զոհվել է», - ասել է աղբյուրը։

Նախնական վարկածով՝ ինքնաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերից հանձնաժողով է ուղարկվել ուղղաթիռի կործանման վայր։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։