Ներքին 1 տարի առաջ - 11:27 23-05-2025

Թրամփը օտարերկրացիներին արգելում է սովորել Հարվարդում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Հարվարդի համալսարանին զրկել է օտարերկրյա ուսանողներ ընդունելու և կրթելու իրավունքից. հայտնել է ԱՄՆ ներքին անվտանգության դեպարտամենտը։

Կառույցի ղեկավար Քրիստի Նոեմը հրաման է արձակել չեղարկելու Հարվարդի համալսարանի՝ ուսանողների փոխանակման ծրագիր իրականացնելու վկայագիրը:

Օտարերկրացիները, որ ցանկանում են սովորել ԱՄՆ-ում, պետք է ստանան F կամ M դասի վիզա: Իսկ վիզայի համար անհրաժեշտ փաստաթղթեր կարող են տրամադրել միայն այն կրթական հաստատությունները, որոնք ստացել են ուսանողների և փոխանակման ծրագրերի մասնակիցների ընդունման վկայագիր։ Սա նշանակում է, որ Հարվարդի համալսարանն այլևս չի կարող ընդունել օտարերկրյա ուսանողների:

Ովքեր արդեն սովորում են Հարվարդում, ստիպված կլինեն տեղափոխվել այլ համալսարան՝ շարունակելու ուսումը, հակառակ դեպքում նրանք կկորցնեն երկրում մնալու իրավունքը:

Նախորդ ուսումնական տարում Հարվարդում սովորել է մոտ 7000 օտարերկրյա ուսանող, ինչը կազմում է ուսանողների ընդհանուր թվի 27.2%-ը:

«Վարչակազմը Հարվարդին պատասխանատու է համարում բռնության հրահրման, հակասեմականության և Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ կապերի համար»,- հայտարարել է Քրիստի Նոեմը՝ ընդգծելով, որ օտարերկրյա ուսանողներ ընդունելը և նրանցից ավելի բարձր ուսման վարձ ստանալը համալսարանների համար «պատիվ է, այլ ոչ թե իրավունք»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի