Ուղիղ եթեր
Միտք Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 09:15 22-05-2025

Ի՞նչ է հայտարարել Ռուբիոն Կոնգրեսում Հայաստանի և Ադրբեջանի մասով և ինչո՞ւ է դա կարևոր

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրել է.

Ի՞նչ է հայտարարել Ռուբիոն Կոնգրեսում և ինչո՞ւ է դա կարևոր

Հաշվի առնելով Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ պետքարտուղար Ռուբիոյի հայտարարության կարևորությունը՝ այն պետք է ներկայացնել բառացի թարգմանությամբ։

Ի պատասխան Կոնգրեսական Սմիթի հարցին Ռուբիոն պատասխանում է.
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու վրա։

Կա իրական վտանգ, որ կարող է տեղի ունենալ հակամարտություն, որը մենք փորձում ենք կանխել։ Մեր թիմերը շատ ակտիվ ներգրավված են այդ գործընթացում՝ փորձելով դա իրականություն դարձնել և կանխել հնարավոր ռազմական միջամտությունը այնտեղ։ Իհարկե, այդ զրույցների համատեքստում բանտարկյալների և մարդու իրավունքների հարցերը կարևորագույն նշանակություն ունեն։»

Նախ պետք է հաշվի առնել, որ Ռուբիոն ոչ միայն պետքարտուղար է, այլև Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատարը։ Ըստ էության՝ նա ղեկավարում է երկու մրցակից կառույց, որոնց մոտեցումները, փաստորեն, նույնական են։

Ինտերվենցիայի վտանգը Ռուբիոն իրական է գնահատում: Իրականում այս պահին ամերիկյան հետաքրքրությունն այն է, որ Հարավային Կովկասում հարաբերական անդորր լինի, քանի դեռ Վաշինգտոնը բանակցում է Թեհրանի և Մոսկվայի հետ: Միաժամանակ, Թրամփի՝ «աշխարհին խաղաղություն բերողի» դիրքավորումը նույնպես ենթադրում է, որ Վաշինգտոնին լրացուցիչ գլխացավանքներ պետք չեն, մանավանդ զինված հակամարտությունների տեսքով:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան