Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:13 21-05-2025

Փորձում են քաղաքականապես ակտիվ դեմքերին դուրս մղել․ Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը համարում է, որ կարելի է գործեր սարքել, մարդկանց ուշադրությունը շեղել և փորձել քաղաքականապես ակտիվ դեմքերին հնարավորինս դուրս մղել քաղաքական գործընթացներից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված նոր մեղադրանքին։

«Շատ դեպքերում իրենք ունեն այն կանխատեսումը, որ այդ գործերը չեն հասնելու իրենց ցանկալի կետին, և գլխավոր խնդիր է դառնում սկսել քաշքշուկ, 4-5 տարվա կտրվածքով մարդկանց տանել-բերել, որից քաղաքական առումով տուժում է այդ մարդն ու նրան ներկայացնող քաղաքական ուժը»,- ասաց Աբրահամյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նաև նշեց, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ գործերը շատ արագ զրոյացվում են։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը