Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:48 19-05-2025

Իսրայելը վերսկսել է գործողությունները Գազայում

Կիրակի օրը Իսրայելը Գազայի հատվածում սկսել է լայնածավալ ցամաքային ռազմական գործողություններ, որոնք ուղեկցվել են նաև օդային հարվածներով։ Դրանց հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, փակվել է Հյուսիսային Գազայի վերջին գործող հիվանդանոցը։

Ռազմական գործողություններն ընթանում են Դոհայում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցությունների ֆոնին։ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ բանակցությունները մեկնարկել են առանց նախապայմանների, սակայն որևէ զգալի առաջընթաց առայժմ չկա։

Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է դադարեցնել պատերազմը, եթե ՀԱՄԱՍ-ը հանձնվի՝ մի պահանջ, որը, ըստ ամենայնի, խմբավորումը կմերժի։ ՀԱՄԱՍ-ի պահանջն է՝ պատերազմի դադարեցման հստակ միջազգային երաշխիքներ՝ պատանդների ազատ արձակման և փոխանակման դիմաց։
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ պատրաստ են ազատել 7-9 պատանդ՝ 60-օրյա զինադադարի և 300 պաղեստինցի բանտարկյալների ազատման դիմաց։ Սակայն, ինչպես հաղորդում է CNN-ը, խմբավորման մեկ այլ առաջնորդ հերքել է այս առաջարկը՝ նշելով, որ պատանդները կազատվեն միայն պատերազմի դադարեցման միջազգային երաշխիքների առկայության դեպքում։
Իսրայելի նոր ռազմական արշավը՝ «Գեդեոնի կառքեր» անվանումով, ստիպել է ՀԱՄԱՍ-ին վերադառնալ բանակցային սեղան։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում