Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 17:45 18-05-2025

Հայաստանը դիմազուրկ պետական կազմավորման է վերածվել, որտեղ իշխանությունը ֆետիշացնում է ներքին թշնամու կերպարը

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իհարկե աղետ է, երբ երկրի բոլոր ղեկավարներին կա մեղադրելու լիքը պատճառ և առիթ, բայց առավել մեծ աղետ է, երբ երկրի առաջ առկա կործանարար ընթացքին իշխանությունն իր «փոքրիկներով» հիբրիդային պատերազմ է վարում ո‘չ թե արտաքին թշնամու դեմ, այլ ստեղծելով ներքին թշնամու կերպար, մոլորված ժողովրդին ներքին հյուծիչ և բարոյազրկող հիբրիդային պատերազմի դաշտ են ուղղորդում։

Ավելին` տպավորություն է, որ արտաքին թշնամուն պաշտպանելու համար են ներքին թշնամու կերպար ստեղծել, որ հանկարծ ժողովուրդը չկենտրոնանա արտաքին թշնամու դեմ պայքարում։

Իշխանությունն, ի տարբերություն ընդդիմադիր հատվածի, իրավունք չունի պայքարի սլաքը շեղել դեպի երկրի ներս։

Բացատրեմ` ընդդիմության խնդիրն այն է, որ գտնի իշխանության շեղումները, թույլ տված սխալները, եթե կուզեք` հանցանքները և ստիպի իշխանությանը պատասխանատվություն ստանձնել։ Ժողովրդին ցույց տալ, թե ինչքան վատ է աշխատում իշխանությունը, և որ հաջորդ անգամ քվե չտան գործող իշխանությանը։ Սա ամբողջ աշխարհում ընդունված քաղաքական գործելաոճ է, բնականոն ընթացք։

Իշխանության խնդիրը ցույց տալ, որ ինքը լավ է աշխատում, շտկի իր սխալները, ընդդիմության հետ գտնի կոմպրոմիս (պարտավոր է) արտաքին միասնական ճակատ ապահովելու համար, թույլ չտա ներքին պառակտման, իսկ նման վտանգի դեպքում հայտարարի քաղաքական ճգնաժամի մասին և գնա արտահերթ ընտրությունների։ Սա ամբողջ աշխարհում ընդունված բնականոն ընթացք է։
ըՎերը նկարագրվածից շեղումը բռնապետական վարչակարգին բնորոշ է։ Երբ ընդդիմությունն հայտարարվում է թշնամի և ժողովրդական զանգվածների էներգիան ուղղորդվում ներքին բախումների` իշխանական բուրգի պահպանման համար։

Հայաստանն այսօր դիմազուրկ պետական կազմավորման է վերածվել, որտեղ ո'չ ընդդիմությունն է կարողանում իր ֆունկցիաներն իրացնել ամբողջությամբ, ո'չ էլ իշխանությունն է ցանկանում շեղվել ներքին թշնամու կերպարի ֆետիշացումից ու ժողովրդական զանգվածներին ուղղորդելով դեպի ներքին ատելության շրջապտույտ, որը եթե անգամ ունի սկիզբ, ապա ավարտ չունի, քանի դեռ քաղաքական ամբողջ համակարգը չի փոխվել` թե՛ դերակատարները, և թե՛ ինստիտուտները, որոնք այլեւս սպառված են որպես համակարգային շղթայի մաս»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան