Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:49 16-05-2025

Դրամահավաքի մասին բարձրաձայնելուց հետո տնօրենը հրահանգել է նվաստացնել երեխայիս

Oragir.News-ն այսօր՝ մայիսի 16-ին, հյուրընկալել էր Անուշ Զուրաբյանին, ով ահազանգել էր Կոտայքի մարզի Զովունի գյուղի Ռուբիկ Բաղդասարյանի անվան դպրոցի տնօրեն Հասմիկ Հարությունյանի և դպրոցի անձնակազմի կողմից իր 8-րդ դասարանում սովորող երեխայի նվաստացման և հոգեբանական ճնշումների վերաբերյալ։

Անուշ Զուրաբյանի համոզմամբ՝ իր և իր երեխայի դեմ ձևավորված բացասական վերաբերմունքը պայմանավորված է նրանով, որ ինքը մի քանի անգամ բարձրաձայնել է դպրոցում իրականացվող խոշոր դրամահավաքների մասին։ Այս դժգոհությունը, ըստ նրա՝ չի ընդունվել դպրոցի տնօրինության և անձնակազմի կողմից։

«Ես ստիպված եղա վերջնականապես հանել երեխայիս դպրոցից, քանի որ նա արդեն հոգեբանական լուրջ խնդիրներ ուներ։ Իմ աղջիկը հայտնվել էր սթրեսային վիճակում։ Բժիշկները նույնիսկ բուժում նշանակեցին, որովհետև դպրոցում նա մշտապես թիրախավորվում էր։ Խնդիրը սկզբում ինձ հետ էր, բայց, ինչպես հաճախ լինում է, ծնողի ցավոտ տեղը երեխան է։ Եվ ուսուցիչների միջոցով նրանք սկսեցին ճնշել երեխայիս»,- ասաց Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ իրեն, որպես ծնողի, արգելել են մուտք գործել դպրոց, ոտնահարվել են իր իրավունքները։ Իսկ երբ նա փորձել է հասկանալ պատճառը, իրեն թիրախավորել են՝ հրահրելով կոնֆլիկտ։

«Ծաղիկ, քաղցրավենիք՝ իհարկե, ուսուցիչը արժանի է ստանալու, բայց ծրարով գումար, ոսկի՝ անթույլատրելի է, հատկապես, երբ մի ծնող կարող է իրեն թույլ տալ, իսկ մյուսը՝ ոչ։ Ինչու՞ պետք է մի քանի ծնողների անուններ լինեն ցուցակում, իսկ մյուսներինը՝ ոչ։ Իմ բարձրաձայնելուց հետո երեխայիս նկատմամբ վերաբերմունքը ակնհայտ փոխվեց։ Որոշ ուսուցիչներ անգամ զանգահարել են ինձ ու խոստովանել, որ տնօրենի պահանջով են այդպես վարվել»,- ասաց նա։

Զուրաբյանի պնդմամբ՝ դպրոցում նույնիսկ եղել է մի միջադեպ, երբ ուսուցիչներից մեկը հարձակվել է իր վրա, սակայն ամբողջ մեղքը փորձել են բարդել իր վրա, և նույնիսկ իր դեմ է հարուցվել վարույթ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը