Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 15-05-2025

Ռեմբոյի կինո՞ն ա, թե՞ Ազգային ժողովի նիստ. ալավերդցիները՝ ԱԺ ծեծկռտուքի մասին․ հարցում

Oragir.News-ը շրջել է Ալավերդու փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հետեւո՞ւմ եք ԱԺ-ի նիստերին եւ ի՞նչ կարծիքի եք երեկվա ծեծկռտուքի մասին»։

Հարցված ալավերդցիների մեծ մասը երեկ հետեւել է ԱԺ նիստին ու կարծում է, որ պատգամավորներին հարիր չէ նման վարքագիծը: «Ի վերջո փողոցում չեն, այլ՝ ԱԺ-ում»,-ասաց մի կին:

Անցորդներից մեկն էլ, ով չափազանց բարկացած էր, որոշեց հետ չմնալ պատգամավորներից, ու ինքն էլ հայոյեց:

Անցորդներից շատերն էլ պատասխանում էին, որ հիասթափված են ու առհասարակ չեն հետեւմ ԱԺ-ի նիստերին, ու կատարվածի շուրջ որեւէ կարծիք արտահայտել չեն կարող:

Ալավերդցիներից մեկն էլ նշեց . «Բոլորի կռիվը աթոռին նստելու համար ա, ժողովրդի մասին մտածող չկա»:

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների պահվածքը մանկապարտեզի երեխաներին է բնորոշ:

Ինչեւէ, ալավերդցիների մեծ մասը բացասական կարծիք ունի ԱԺ-ի նիստերի մասին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը