Ներքին 1 տարի առաջ - 19:13 15-05-2025

Վեհափառը շվեյցարացի պատգամավորների հետ քննարկել է տեղահանված արցախահայերի իրավունքների հարցեր

Մայիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանի Ազգային խորհրդի պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց Շվեյցարիայի իշխանություններին Հայաստանին ցուցաբերվող զորակցության և հայ ժողորդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ջանքերի համար: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդրադարձավ տիար Ֆոնտոբելի նախաձեռնած և Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված բանաձևին՝ ի նպաստ բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության և իրենց պատմական հայրենիք անվտանգ ու արժանապատիվ վերադարձի ապահովվման։

Իր հերթին Էրիխ Ֆոնտոբելը Հայոց Հայրապետին ներկայացրեց «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» բանաձևի ընդունման գործընթացը, ինչպես նաև դրա նպատակներն ու հետագա գործողությունների տեսլականը՝ ընդգծելով, որ արցախահայերի վերադարձը միջազգային իրավունքի արդար պահանջ է և հարցը պետք է հետևողականորեն բարձրաձայնել ու ներկայացնել միջազգային համապատասխան ատյաններում։

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաև Շվեյցարիայի հայ համայնքի կարևոր դերակատարությանը երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների հաստատման և երկրի առաջընթացի կերտման գործում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի