Մամուլ 1 տարի առաջ - 07:45 15-05-2025

ԱԳՆ Արարատ Միրզոյանը մեկ ամսում 9 թանկարժեք նվեր է հայտարարագրել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականից ուժի մեջ մտած օրենքից 1 տարի 5 ամիս անց արտաքին գործերի նախարարը սկսել է հայտարարագրել ի պաշտոնե ստացած նվերները։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի» համաձայն՝ 2025 թվականի մայիս ամսին Միրզոյանը հաշվառման է ներկայացրել 9 նվեր։

Ինչ նվերներ է նա ստացել.

Արարատ Միրզոյանը Ամանորի կապակցությամբ ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունից ստացել է Աբու Դաբի քաղաքի Քասր Ալ Հունի ամրոցի 3D մոդելը, որի արժեքը գնահատվել է 153 հազար 700 դրամ։
ՀՀ-ում ԱՄԷ դեսպանը Արարատ Միրզոյանին Ամանորի առթիվ նվիրել է ձեռագործ, նկարազարդ կերամիկական սպասքի հավաքածու՝ 3 ափսե եւ 6 բաժակ, որի արժեքը գնահատվել է 60 հազար դրամ։

ՀՀ-ում ՉԺՀ դեսպանի կողմից Ամանորի առթիվ Միրզոյանը ստացել է փորագրված, կարմիր լաքապատ ծաղկաման, որը գնահատվել է 69 հազար 790 դրամ։

2024 թվականի ապրիլի 29-ին աշխատանքային այցով Կատար մեկնած Միրզոյանը նվեր է ստացել Կատարի Դոհա քաղաքի՝ ժամացույց-աշտարակի տեսքով հուշանվեր, որը գնահատվել է 800 հազար դրամ։

2025 թվականի հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան եկած Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաեւը Արարատ Միրզոյանին որպես նվեր փոխանցել է սափոր եւ 2 բաժակ, որը գնահատվել է 40 հազար դրամ։

Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարարը նվիրել է նաեւ 200 հազար դրամ արժողությամբ գորգ՝ ղազախական ավանդական շիրդակ։

2025 թվականի մարտի 25-ին պաշտոնական այցով Հայաստան եկած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Աբբաս Արաղչին Միրզոյանին նվիրել է նկար, որը գնահատվել է 58 հազար դրամ։
2024 թվականի ապրիլի 17-ին Սաուդյան Արաբիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Արարատ Միրզոյանը նվեր է ստացել արաբական մետաղե արձանիկ՝ ձիու տեսքով, որը գնահատվել է 407 հազար դրամ։
2024 թվականի հուլիսի 3-ին պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի ԱԳ նախարարի կողմից Միրզոյանը ստացել է Tsikolia ապրանքանիշի ձեռքի ժամացույց, որը գնահատվել է 210 հազար դրամ։

Հարցականն այն է, թե ինչու նախորդ տարի՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, Արարատ Միրզոյանը չի հայտարարագրել այս նվերները, այլ հայտարարագրել է մեկ տարի անց։ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցով դիմել է ՀՀ ԱԳ նախարարություն, սակայն որեւէ պատասխան չի ստացել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում