Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:00 14-05-2025

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

Oragir.News-ը այսօր այցելել էր Մերձավանի միջնակարգ դպրոց, զրուցել դպրոցի արդեն նախկին տնօրենի, փոխտնօրենի և ուսուցչական անձնակազմի հետ։

Նրանց խոսքերը փաստեցին, որ երեկ աշակերտների կողմից բարձրացված բողոքները՝ ուղղված պատմության ուսուցչուհուն, արդարացված են։ Այսօր՝ մայիսի 14-ին,պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանը չէր եկել դպրոց։ Նա նաև որևէ մեկին չէր հայտնել բացակայության պատճառների մասին։

Oragir.News-ը դպրոցի անձնակազմի հետ զրուցելուց հետո հեռախոսազրույց ունեցավ նաև տիկին Դավթյանի հետ։

«Այդ պատմությունը լրիվ սարքած է, այդպիսի բան չկա։ Նկատողություններն ինձ համար անակնկալ էին։ Ուզում են ինձ ազատեն, որ մեկ ուրիշին ընդունեն։ Ես այնքան պարտաճանաչ, խեղճ, խելոք և առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, որ այս օրն եմ ընկել»,- մեզ հետ զրույցում ասաց ուսուցչուհին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում