Ներքին Միտք 1 տարի առաջ - 14:57 13-05-2025

Երբ հարցը վերաբերում է բժիշկ-ծանոթին, գործարկվում է իրավական նրբանկատության ռեժիմը․ Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այս օրերին քաղաքական իշխանության ներկայացուցիչները շարունակում են ժողովրդավարության և իրավունքի մասին հրապարակային ելույթներ ունենալ, բայց ինչպես ցույց է տալիս իրականությունը՝ այդ ելույթներն ուժի մեջ են մտնում միայն այն դեպքում, երբ հարցը վերաբերում է իրենց ծանոթին, ընկերոջը կամ քաղաքական շահին։

Այսօր ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ԱԺ նիստի ընթացքում հրապարակային հարց է ուղղել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին՝ արդյո՞ք իրավաչափ է, որ բժիշկն, ում մեղադրանք է առաջադրվել ապօրինի վարձատրության համար, կալանավորվել է՝ այն պարագայում, երբ տվյալ հոդվածով պատիժը սկսվում է տուգանքից։

Բարձրացված խնդիրը, ըստ էության, հիմնավոր է՝
Քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ նախատեսում են պատժի մի քանի ձև, որոնցից նվազագույնը տուգանքն է։

Եվ հենց այսպես՝ բազմաթիվ այլ գործերով, երբ մեղադրյալները ենթարկվել են ազատազրկման կալանքի տեսքով՝ առանց իրավաչափ հիմնավորման, իշխող խմբակցության ներկայացուցիչները լռել են։ Խոսք չկա։ Հանգիստ են եղել, որովհետև կալանավորվողը իրենց «ծանոթը» չէր։

Բայց երբ հարցը վերաբերում է կոնկրետ բժիշկ-ծանոթին, հանկարծ գործարկվում է իրավական նրբանկատության ռեժիմը՝

«Որքա՞ն է համաչափ կալանքը, պարոն կոմիտեի նախագահ»։
«Տուգանք էր նախատեսված, ինչու՞ ազատազրկվեց»։
«Արդյո՞ք օրենքի ողջ խստությունը ճիշտ է կիրառվել»։

Ուրեմն պարզ է՝ ինչն իրավունքի խնդիր է՝ դառնում է քաղաքական լռության խնդիր, եթե դու չես ճանաչում անձին։ Իսկ եթե ճանաչում ես՝ անմիջապես իրավունքի ջատագով ես դառնում։

Պարոն Թորոսյան, երբ ազատազրկվում էին ընդդիմադիր գործիչներ՝ խոսքի ազատության շրջանակում արած հայտարարությունների համար, երբ խաղաղ ակցիայի մասնակիցներին մեղադրում էին խուլիգանության մեջ, երբ լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ քրեական հետապնդումներ է իրականացվում դատարանին քննադատության հիմքով՝ Դուք լռել եք։

Ոչ մի հարց, ոչ մի խոսք, ոչ մի մտահոգություն։
Իսկ հիմա, երբ կալանավորվում է Ձեզ ծանոթ բժիշկը՝ հանկարծ հարց է առաջանում, թե արդյո՞ք խափանման միջոցի համաչափությունը պահպանվել է։

Բարոյականության և իրավունքի դաշտում չկա ընտրողական արդարություն։
Արդարությունը կա կամ չկա։ Իսկ երբ այն գործարկվում է ծանոթի համար՝ դա արդեն հովանավորչություն է, ոչ թե իրավունքի պաշտպանություն։

Եվ եթե ձեզ իսկապես մտահոգում է կալանքի համաչափության հարցը՝ ապա եկեք քննարկենք այն բոլոր քաղաքացիների համար, ոչ միայն բժշկի, ով Ձեր ընկերն է»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում