Ներքին Խոսք 1 տարի առաջ - 22:00 10-05-2025

Խոշտանգել և նվաստացրել են Լիլիթ Աղեկյանին. փաստաբան

«Երեկ գիշեր Լիլիթ Աղեկյանին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ, նրան այցելել են պատգամավորներ»,- Oragir.News-ին այս մասին հայտնել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը, ով մինչև Լիլիթ Աղեկյանի աղմկոտ ձերբակալության օրը, հանդիսացել է վերջինիս շահերի պաշտպանը։

Նշենք, որ դատարանի որոշմամբ Աղեկյանին տրամադրել են հանրային պաշտպան, ով, ըստ Փոստանջյանի, չի պաշտպանում Լիլիթ Աղեկյանի շահերը։

«Ես իմ խոսքը արդեն ասել եմ մարդու իրավունքների պաշտպանին, որ իրեն հռչակել է լավագույն իրավաբան։ Հիմա իրական դեմքերը ցույց տալու ժամանակն է, որորվհետև ժամանակին իրավապաշտպաններ կային Թեղուտ էին պաշտպանում, բնություն էին պաշտպանում, մարդու իրավունքներից էին խոսում, գոռում էին, գետիններն էին պառկում։ Պարզվում է, որ այս մարդիկ ոչ թե իրավապաշտպան էին, այլ թուրքի պաշտպան են»,-ասում է փաստաբանը։

Լիլիթ Աղեկյանը հրաժարվել է հանրային պաշտպանից, բայց դատարանը այդ հանգամանքը հաշվի չի առել։

«Այս պապհին գործին իմ մասնակցության հարցը դեռ լուծված չէ, բայց երկուշաբթի օրը վերաքննիչ է ներկայացվելու է բողոքը և բողոքի տակ ծայրահեղ դեքում Լիլիթ Աղեկյանը կստորագրի։ Տեսեք իրենք ինչ հաշվարկ են արել. ընտրել են մի քանի ոչ աշխատանքային օրեր։ Հինգշաբթի օրը գիշերով հարձակվել են, առանց որոշման ձերբակալել են։ Հողաթափերով, գիշերազգեստով պտտացրել են հիվանդանոցներով, ոստիկանության մեկուսարաններով։ Իրենք էդ հաշվարկն են արել, որ 3 օրում Լիլիթ Աղեկյանին ամեն ձևով նվաստացնել, խոշտանգել։ Հինգշաբթի երեկոյանից սկսել են օպերացիան, բայց ոչինչ էնպես չէ, որ մենք մեր զեքերը չունենք։ Մենք իրենց նման բռնություն գործադրելու կարիք չունենք, բայց իրենք ունեն»,-ընդգծեց Զարուհի Փոստանջյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ի երեկոյան ձերբակալել էին գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին։

Երեկ էլ Շիրքկի մարզի առաջին ատյանի դատարանում դռնփակ նիստի ժամանակ որոշվել է մեկ ամսով կալանավորել Լիլիթ Աղեկյանին։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում