Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 12:17 09-05-2025

Ադրբեջանը կանգնած է Պակիստանի կողքին

Ադրբեջանցի վերլուծաբան և քաղաքագետ Ահմեթ Շաիրօղլուն սոցիալական ցանցերում հանդես է եկել հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով Հնդկաստանի կողմից հրթիռային հարվածները Պակիստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրի քաղաքացիական տարածքներին։

Ըստ Շաիրօղլուի՝ հարձակումներ եղել են Քոտլիում, Բահավալպուրում և Մուզաֆֆարաբադում։ Նա դրանք որակել է որպես «դաժան ագրեսիայի ակտ», որը բացահայտորեն խախտում է միջազգային իրավունքը և վտանգում տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը։

Շաիրօղլուն ընդգծել է, որ Ադրբեջանը համերաշխություն է հայտնում Պակիստանի եղբայրական ժողովրդին այս դժվարին ժամանակահատվածում։

Նա նաև կոչ է արել միջազգային հանրությանը միջամտել և կանխել վտանգավոր լարման հետագա զարգացումը, նախքան այն կվերածվի ավելի լայնածավալ հակամարտության։

«Ադրբեջանը կանգնած է Պակիստանի կողքին»,- շեշտել է Շաիրօղլուն։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը