Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:35 09-05-2025

 Ուկրաինան արդեն այսօր պատրաստ է հրադադարի՝ 30 օրով

Դոնալդ Թրամփը առաջարկել է Ուկրաինայում 30-օրյա հրադադար Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո։ Truth Social հարթակում նա գրել է. «Եթե հրադադարի պայմանները չպահպանվեն, ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները նոր պատժամիջոցներ կկիրառեն»։ Նա նաև նշել է, որ պատրաստ է եվրոպացիների հետ միասին աշխատել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև երկարատև խաղաղություն հաստատելու համար։

Զելենսկին խոսակցությունը բնութագրել է «լավ» և ասել, որ քննարկել են խաղաղության ուղղությամբ կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը։ Նա հավելել է, որ Ուկրաինան պատրաստ է հրադադարի արդեն այսօր՝ 30 օրով և սպասում է համաձայնության Ռուսաստանից։ «Ուկրաինան պատրաստ է բանակցել ցանկացած ձևաչափով, բայց Ռուսաստանը պետք է լուրջ վերաբերմունք ցույց տա»,- նշել է նա։

Ռուսաստանը դեռևս չի արձագանքել ոչ Զելենսկու առաջարկին, ոչ էլ Թրամփի կոչին։ Պուտինի կողմից հայտարարված հրադադարը՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ, ավարտվում է մայիսի 11-ի կեսգիշերին։

Մինչ այդ ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը ռուսական պետական հեռուստատեսությամբ հայտնել է, որ «առաջընթաց կա ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հանդիպման ուղղությամբ», և Վաշինգտոնում «հասկանում են Մոսկվայի պահանջները»։ Բայց միևնույն ժամանակ նա ասել է, որ «Վաշինգտոնը Մոսկվային ավելի է հիասթափեցնում, քան Ռուսաստանը՝ Ամերիկային»։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը