Ներքին 1 տարի առաջ - 21:34 08-05-2025

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև սահմանային հսկողական գործընթացների դյուրացման հարցեր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ էդուարդ Հակոբյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, Թեհրանում հանդիպում է ունեցել ԻԻՀ տնտեսական հարցերի և ֆինանսների փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև միջսահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործընթացների դյուրացման նպատակով երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այս համատեքստում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել հայ-իրանական սահմանային անցակետերում մաքսային ստորաբաժանումների միջև համակարգված և կայուն փոխգործակցության ամրապնդմանը՝ ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղաշարժի դյուրացման, մաքսային հսկողության և ձևակերպումների պարզեցման և օպտիմալացման շրջանակում։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ներդնելու համատեղ ջանքերը՝ բեռների տեղափոխման գործընթացներն առավել արագ և դյուրին իրականացնելու ուղղությամբ, այդ թվում՝ բեռնատարների սպասարկման թողունակությունը բարձրացնելու առումով, հաշվի առնելով՝ Ագարակ սահմանային անցման կետի ընթացիկ վերակառուցումը։

Երկու երկրների մաքսային ծառայությունների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի լիարժեք ներդրման մասով ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ։ Քննարկվել է հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման հայեցակարգը՝ որպես մաքսային ձևակերպումների և բացթողնման գործընթացների արագացմանը միտված նորարարական մոտեցում, ինչի գործառնական շրջանակը առաջիկայում առավել կհստակեցվի։

Հանդիպման մասնակիցներն անդրադարձ են կատարել նաև լիազորված տնտեսական օպերատորների փոխադարձ ճանաչման հարցին և հաստատել իրենց պատրաստակամությունը՝ այս ուղղությամբ բանակցություններ սկսելու և փոխըմբռնման հուշագիր ստորագրելու մասով։

Կողմերը գոհունակություն են հայտնել արձանագրված արդյունքներից և փոխադարձ պատրաստակամություն են հայտնել շարունակելու ակտիվ փոխգործակցությունն ինչպես ղեկավար, այնպես էլ փորձագիտական մակարդակներում։ Երկկողմ հանդիպման ավարտին ստորագրվել է հանդիպման արդյունքների մասին արձանագրություն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը