Ուղիղ եթեր
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:28 07-05-2025

Աֆղանստանում 200-ից ավելի կին հրապարակայնորեն մտրակահարվել է «բարոյական հանցագործությունների» համար. The Guardian

The Guardian-ը հաղորդում է, որ Թալիբանի վերադարձից ի վեր՝ 2021 թվականից սկսած, Աֆղանստանում առնվազն 200 կին ենթարկվել է հրապարակային մտրակահարության՝ այսպես կոչված «բարոյական հանցագործությունների» համար։ Ընդհանուր առմամբ, ավելի քան 1000 մարդ է այս ընթացքում արժանացել ֆիզիկական պատժի, սակայն իրավապաշտպանները ենթադրում են, որ իրական թիվը կարող է զգալիորեն մեծ լինել։

Կանայք պատժվում են այնպիսի «խախտումների» համար, ինչպիսիք են առանց տղամարդ ազգականի տնից դուրս գալը, անծանոթ տղամարդկանց հետ շփումը կամ նույնիսկ հասարակական վայրեր այցելելը։ Զոհերից մեկը պատմել է, որ իրեն երկու անգամ ձերբակալել են հեռախոսը լիցքավորելու նպատակով սրճարան այցելելու համար։ Այդ «հանցանքի» համար նրան հրապարակայնորեն հասցրել են մտրակի 25 հարված և 20 օր պահել կալանքի տակ։ Իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են անում միջազգային հանրությանը անհապաղ արձագանքել կանանց նկատմամբ շարունակվող խտրական և բռնարար քաղաքականությանը։

Ամենից շատ դիտված

12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
18:10 Սիրուշոն մայրիկին իր բրենդի առաջին ոսկյա զարդն է նվիրել
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով