Մամուլ 1 տարի առաջ - 08:00 06-05-2025

Աբովյանցի պաշտոնյան հանուն Փաշինյանի ընտրվել է «Տավուշ» ՀՄ նախագահ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան քաղաքական մշակույթում «հայրենակցական միություններ» հասկացությունը շարունակում է մնալ ոչ թե մշակութային ինքնության պահպանման հարթակ, այլ քաղաքական ազդեցության ու կապերի կառուցման գործիք։ Վերջին օրինակը Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Ռոմանոս Պետրոսյանի ընտրվելն է «Տավուշ» հայրենակցական միության նախագահի պաշտոնում, այն դեպքում, երբ նա ծագումով Կոտայքի մարզից է։

Հասկանալի է՝ որեւէ մեկը չի կարող խանգարել մեկ ուրիշին սիրել մի տարածաշրջան կամ ցանկանալ իր ներդրումն ունենալ դրա զարգացման գործում, բայց երբ այդ ցանկությունը պատահականորեն համընկնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշից լինելու փաստի հետ, հարցեր են առաջանում։ Իսկ երբ հիշում ենք, թե ինչպես տարիներ շարունակ պաշտոնյաները իրենց երեխաների անուններն էին կապում ազդեցիկ ղեկավարների հետ, պատկերը դառնում է առավել ծանոթ։

Օրինակ՝ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ըստ հրապարակային տեղեկությունների, որդիներին անվանակոչել է Լեւոն եւ Վազգեն՝ ի պատիվ իր քաղաքական առաջնորդների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի։ Իսկ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանը որդու անունը դրել էր Սերժ։
Այսպիսով, բառերը, դեմքերը, անունները փոխվում են, բայց ավանդույթները, պարզվում է, մնայուն են։ Ոմանք հայրենակցական միությունների նախագահ են դառնում այնտեղ, որտեղից չեն էլ ծագում։ Ու սա արդեն պարզապես պատահական համընկնում չէ, այլ կայուն «կառավարչական ֆոլկլոր»»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը