Ներքին 1 տարի առաջ - 21:58 05-05-2025

«Ուիգմոր»-ում մահացած 1-ամյա տղայի ծնողները պնդում են՝ երեխան մահացել է բժշկի անգործության հետևանքով․ shamshyan.com

Այս տարվա ապրիլի 29-ին «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոնում մահացած 1-ամյա երեխայի ծնողները պնդում են, որ երեխան մահացել է «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժշկի անգործության և մասնագիտական պարտականությունները չկատարելու հետևանքով։

Այսօր՝ մայիսի 5-ին, երեխայի մայրը՝ Լոռու մարզի բնակիչ Աշխեն Կիրակոսյանը, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց․

«Մարտի 21-ին նկատեցինք որ երեխան իրեն վատ է զգում, անընդհատ փսխում է, նորմալ չի սնվում ու ամուսնուս հետ տարանք «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ մոտեցանք բժիշկների պոստին ու մանկաբույժ Նավասարդյանին, ով պարապ կանգնած էր, դիմեցինք, ով պատասխանեց, որ դա իր պրոֆիլը չի, տեղ չունեն, ոչինչ չի կարող անել, քանի որ զբաղված է և տեղափոխենք ինֆեկցիոն բաժանմունք։ Տարանք այնտեղ ու ասացին, որ նոր սկսվող ինֆեկցիա է, այնինչ երեխան անընդհատ քնել էր ուզում, փսխում էր, ասացինք, որ տանը ճաշիկ է կերել, ասացին՝ հնարավոր է ճաշիկից լինի ու պառկեցրեցին։ Մինչև հաջորդ օրը մենք բուժվեցինք։ Հաջորդ օրը եկավ հերթապահ բժիշկ ու ասացինք, որ փսխումները նույն ձև առկա են, երեխան անընդհատ քնում է, կաթը ուտում, հետ է տալիս ու միայն սիստեմա է ստացել։ Արդեն երեկոյան երեխան սկսեց տհաճ հոտով փսխել, գույնը գցեց։ Հիվանդանոցի բժիշկ Գագիկ Ղամբարյանը հասկացավ, որ աղիքի ոլորում է, ինչից սեպտիկ շոկ է սկսվել ու պետք է շտապ վիրահատվի։ Մի կերպ կարողացանք «Ուիգմոր Քլինիք»-ից կանչել ռեանիմոբիլ, որով երեխային տեղափոխեցինք այնտեղ։ Միանգամից տարան ռեանիմացիա, որտեղ սկսեցին համապատասխան բուժումը, հետազոտություններ կատարեցին ու ասացին, որ պետք է շտապ վիրահատեն։ Նորմալ անցավ վիրահատությունը, որից հետո սկսեցին բուժել թոքաբորբի և արյան սեպսիսի դեմ։ Շուրջ 1 ամիս արեցին ամեն ինչ, ջանք ու եռանդ խչնայեցին, բայց ցավոք ապարդյուն։ Մեզ ասացին, որ ուշացած վիճակ է երեխայի մոտ, դրա համար չկարողացան պայքարել ու ապրիլի 29-ի առավոտյան երեխան մահացավ։

Մենք հասկանում ենք, որ մեր երեխային հետ չենք բերի, բայց ցանկանում ենք, որ մեր նման այլևս ոչ մեկ վիշտ չունենա։ Մենք վստահ ենք, որ եթե Վանաձորի հիվանդանոցի բժիշկ Նավասարդյանը զններ երեխային, հետազոտություններ նշանակեր ապա մեր երեխան մեր հետ կլիներ։ Մենք շատ գոհ ենք «Ուիգմոր Քլինիք»-ի անձնակազմից, ովքեր արեցին ամեն ինչ, բայց քանի որ հիվանդությունը արդեն բարդացել էր, այլևս հնարավոր չէր ոչինչ անել»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան